Փորձագետի ընտրության մրցույթ
Ընտրված փորձագետի հիմնական գործողությունները․
- Ուսումնասիրել պետության կողմից այլ կառույցների, ՀԿ-ների որևէ ծառայություն պատվիրակելու, սոցիալական պայմանագրերի առկայությունն ու հնարավորություններն արտացոլող իրավական ակտերը։
- Վերլուծել վերը շարադրված կարգավորումներով իրավական ակտերը՝ ներառյալ պետության կողմից առկա կամ նախատեսված ֆինանսական ծախսերը։
- Զեկույցի առաջին նախագիծը (հիմնական բացահայտումներ, առաջարկություններ) ներկայացնել 35 հիմնական դերակատարների մասնակցությամբ 2018թ․-ի հունիս ամսին կայանալիք երկօրյա հանդիպմանը։
- Վերանայել և լրամշակել Զեկույցում արտացոլված դրույթները և առաջարկությունները։
- Անհրաժեշտության դեպքում, մասնակցել պետական պաշտոնյաների, պատգամավորների և այլ որոշում կայացողների հետ հանդիպումներին։
Սպասվող արդյունքները․
- Տարբեր կազմակերպությունների կողմից տուբերկուլոզով հիվանդ անձանց տրամադրվող ծառայությունների՝ պետության կողմից պատվիրակման, սոցիալական պայմանագրային հարաբերությունների և դրանց ծախսային հնարավորությունների հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի վերլուծություն, իրավիճակի վերլուծություն՝ Զեկույց
- Երկօրյա հանդիպման ընթացքում Զեկույցի ներկայացում և աշխատանքային խմբերի վարում
- Պետական կառույցներում, որոշում կայացնողների ու քաղաքականություն մշակողների մասնակցությամբ հանդիպումների մասնակցություն և Զեկույցի ներկայացում
Փորձագետին առաջադրվող պահանջները․
- Բակալավրի կամ մագիստրոսի կոչում իրավագիտության և/կամ հասարակական, քաղաքական գիտությունների հետ առնչվող ոլորտներում:
- Մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
- Խնդրին բազմակողմանի մոտեցման գիտելիքների և հմտությունների առկայություն:
- Գիտելիքների և հմտությունների առկայություն սոցիալական համագործակցության շրջանակներում ՏԲ համայնքին և (կամ) այլ խոցելի խմբերին մատուցվող ծառայության վերաբերյալ:
- Քաղաքականության մշակման փորձառություն:
- Գերազանց վերլուծական և գրավոր հմտություններ:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
- Հետազոտություններ անցկացնելու նախկինում ունեցած փորձառությունը կդիտվի առավելություն:
Տևողություն․
4 ամիս՝ պայմանագրի կնքման և ստորագրման ամսաթվից։
Հետաքրքրված անձինք պետք է իրենց ինքնակենսագրականները ուղարկեն ppan777@gmail.com էլ․ հասցեին` նամակի առարկա (subject) տողում նշելով «Փորձագետի հաստիքի համար»: Ներկայացման վերջնաժամկետն է 2018թ․-ի մայիսի 21-ը։ Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել PDF ֆորմատով՝ ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):
Leave a Reply