Հանդիպում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի հետ

Back to Նորություններ

Հանդիպում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի հետ

2018թ.-ի հուլիսի 30-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը և հավասարը հավասարին խորհրդատու Ա.Ավչյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը երկու կառույցների համագործակցության շարունակականության ապահովումն էր, ծրագրային հետագա պլանների հստակեցումը  և ոլորտային առկա խնդիրների քննարկումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ TB-REP տարածաշրջանային ծրագրի շրջանակներում փորձարկվելու է պիլոտային մի մոդել, որի նպատակը ՏԲ հիվանդների աջակցության տրամադրման աշխատանքներում տուբերկուլոզը հաղթահարած անձանց ներգրավումն է՝ որպես հավասարը հավասարին խորհրդատուներ։ Նմանատիպ փորձառություն առկա է ՄԻԱՎ-ի ոլորտում, ինչի արդյունավետության առաջնային նախապայմաններից է՝ հատկապես բուժման անընդհատության ապահովման առումով։ Քննարկման ժամանակ որոշվեց պաշտոնական գրության միջոցով առանձնացնել ՀՀ այն մարզերը, ուր առկա են ՏԲ բուժման ընթացքի ընդհատման բարձր վիճակագրական ցուցանիշներ։ Ելնելով մարզային բաշխվածությունից՝ կիրականացվի հավասարը հավասարին խորհրդատուների պիլոտային մոդելի ներդրում և աշխատանքների արդյունավետության վերահսկում։ Հանդիպման ժամանակ դրական լուծում ստացավ նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում ՏԲ և ՏԲ/ՄԻԱՎ համավարակով հիվանդների աջակցության տրամադրման աշխատանքներում հավասարը հավասարին խորհրդատուների ներգրավման հարցը։

Շ․Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց նաև հնարավորության սահմաններում աջակցել ՀԿ-ի ներկայացուցիչների դիմումին և նամակ ուղղել ՀՀ ԱՆ՝ Հանրային հեռուստատեսության ցանցով ՏԲ-ի վաղ հայտնաբերման և խարան/խտրականության թեմաներով նկարահանված սոցիալական հոլովակների հեռարձակման ապահովման նկատառումով։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ