Նպատակը մեկն է. նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումները

Back to Նորություններ

Նպատակը մեկն է. նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումները

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2017թ.-ի նոյեմբերի 17-25-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթի, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումներին:

Սույն միջոցառումներից զատ սոց. ՀԿ-ն միացել է նաև «ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՂ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՓՈԽԱՆՑՎՈՂ» կարգախոսով համաշխարհային իրազեկող ակցիային, գործարկվել է նաև հայալեզու կայքըLife4me+-ի կողմից կազմակերպած այս արշավի մասնակիցներն իրենց էլեկտրոնային կայքերում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում կսկսեն պատմել այն մասին, որ այսօր կա հնարավորություն կասեցնել ՄԻԱՎ-ի տարածումը՝ բուժման համընդհանուր հասանելիության ապահովման, վաղ հայտնաբերման և դեղերի ընդունման պարտաճանաչության պահպանման ճանապարհով: Կխոսվի նաև այն մասին, որ այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խարանելը ոչ մի հիմք չունի, բացի վախերից և համաճարակի վերաբերյալ հնացած պատկերացումներից:

Վերոհիշյալ ինֆորմացիայի մասին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչները հրավիրված միջազգային փորձագետների հետ միասին կխոսեն ՀՀ հեռուստաընկերություններով, կկազմեկերպեն դասախոսություններ ՀՀ ԲՈՒՀ-երում, ինչպես նաև ավելի քան 1000 ՀՀ քաղաքացիների կտրամադրեն նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, «Հեպատիտ B» և «C»-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար թեստավորում անցնելու հնարավորություն` ՀՀ ԱՆ և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հետ համատեղ:

Ակցիայի բուն նպատակն է հանրությանը տեղեկացնել արդեն իսկ հետազոտություններով հաստատված իրողությունն այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակ ունեցող ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ով ՀՌՎ բուժում է ստանում, չի կարող փոխանցել վարակը այլոց:

Դուք ևս կարող եք մասնակցել այս քարոզարշավին, նկարվելով համապատասխան «Չ=Չ» «Չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող» գրությամբ պաստառով և տարածել ՁԵՐ խոսքը:

Նպատակը մեկն է. նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումները:

Ստորև գտեք նաև վերոհիշյալ միջոցառումների անցկացման վայրերը և օրերը ՀՀ ամբողջ տարածքով.

Երևան, նոյեմբեր 17, 2017 (ժամը` 13:00-18:30),

Վանաձոր, նոյեմբեր 18, 2017 (ժամը` 13:00-17:30),

Արմավիր, նոյեմբեր 19, 2017 (ժամը` 13:00-17:30),

Մարտունի, նոյեմբեր 20, 2017 (ժամը` 13:00-17:30),

Գավառ, նոյեմբեր 21, 2017 (ժամը` 13:00-17:00),

Սևան, նոյեմբեր 22, 2017 (ժամը` 13:00-17:00),

Գյումրի, նոյեմբեր 23, 2017 (ժամը` 13:00-17:30),

Երևան, նոյեմբեր 24, 2017 (ժամը` 13:00-18:30),

Երևան, նոյեմբեր 25, 2017 (ժամը` 13:00-18:30),

Հրազդան, դեկտեմբեր 1, 2017 (ժամը` 13:00-17:30),

Երևան, դեկտեմբեր 1, 2017 (ժամը` 13:00-19:00):

Ծանոթություն

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում: ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի կանցկացվի 2017 թ.-ի նոյեմբերի 17-24-ը: Հարկ է նշել, որ 2016թ.-ին նախաձեռնությանը արդեն իսկ միացել են 53 երկրներից ավելի քան 500 կազմակերպություններ, ինչի արդյունքում հազարավոր մարդիկ արդեն տեղյակ են իրենց ՄԻԱՎ/հեպատիտ կարգավիճակի մասին:

ՀՀ-ն՝ հանձին  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի, նախաձեռնությանը միանում է առաջին անգամ:

 

Կիսվել

Back to Նորություններ