Մեր մասին

«ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ»  սոցիալական ՀԿ

Սոց. ՀԿ-ն ստեղծվել է 2006թ.-ին: Հիմնադիր՝ Անահիտ Հարությունյան

Ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդիկ իրենց կզգան հասարակության լիիրավ անդամներ և չեն խուսափի խոսել իրենց կարգավիճակի մասին:

Ունենալ առանց խարանի և խտրականության հասարակություն

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց կյանքի որակի բարելավում, նրանց նկատմամբ դրսևորվող խարանի և խտրականության դեմ պայքար, ոչ խտրական վերաբերմունքի ձևավորում, վարակի տարածման կանխարգելում, իրազեկ հասարակության ձևավորում:

  • ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանություն, ադվոկացիոն գործունեության իրականացում,
  • ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց, նրանց ընտանիքի անդամներին և ընկերներին հոգեբանական աջակցության տրամադրում, փոխօգնության խմբերի ստեղծումը,
  • ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց համար բուժծառայությունների և դեղորայքի մատչելիության, ինչպես նաև ըստ հնարավորության անվճար տրամադրման ապահվում,
  • ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկան որակյալ և վիտամիններով հարուստ սննդով ապահովում,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների կանխարգելմանն ուղղված ռազմավարական և մարտավարական ծրագրերի մշակման ու իրագործման մասնակցություն,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների ոլորտներում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատում, համագործակցության ու փորձի փոխանակում, գործունեության ընդհանուր հարթակի ստեղծում,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծում ու բոլոր շահագրգիռ կազմակերպություններին նպատակային տեղեկատվության տրամադրում,
  • երիտասարդության և հասարակության լայն շրջաններում ազգային և համամարդկային արժեքների, մարդկային կայուն զարգացման գաղափարների քարոզչություն,
  • մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործունեություն,
  • սեռական առողջության վերաբերյալ երիտասարդության և հասարակության այլ խմբերի գիտելիքների մակարդակի բարձրացում,
  • դեռահասների և երիտասարդության սեռական և բարոյական դաստիարակությանն ուղղված գործունեություն,
  • դեռահասների և երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների, թմրամոլության և սեռավարակների կանխարգելման ծրագրերի իրականացում,

Ծրագրի նվիրատու՝ Բուժման հասանելիության ապահովման միջազգային կոալիցիա (ITPCru)

Ծրագրի նվիրատու՝ World Hepatitis Alliance

  • ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրում (2006-2018)

Ծրագրի նվիրատու՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ

Ծրագրի նվիրատու՝ «Gilead Science» դեղագործական ընկերություն

Ծրագրի նվիրատու՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի TB REP տարածաշրջանային ծրագիր

Ծրագրի նվիրատու՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ

  • Հայաստանում ՄԻԱՎ-ի հակազդման համար ՔՀԿ-երի աջակցություն և հզորացում (2017)

Ծրագրի նվիրատու՝ Վրաստանում Նիդերլադների Թագավորության դեսպանատուն

Ծրագրի նվիրատու՝ Եվրոպական Gilead Sciences դեղագործական ընկերություն

  • Շարունակական կրթություն հիվանդություններով ապրող մարդկանց շրջանում (CoPE) (2016) 

Ծրագրի նվիրատու՝ ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խումբ

Աշխատակազմ

Հանդիսանում է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահը 2006թ.-ից: Հանդիսանում է ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Բուժման պատրաստակամության  միջազգային կոալիցիայի, ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խմբի, Վնասի նվազեցման եվրասիական ցանցի անդամ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ և հեպատիտներով ապրող մարդկանց շահերի պաշտպանության, բուժման հասանելիության ապահովման, սոցիալ-հոգեբանական աջակցության հարցերով զբաղվում է շուրջ 15 տարի: Ղեկավարել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և հեպատիտների ոլորտներում իրականացված միջազգային և տեղական մասշտաբով կրթական, հիվանդների կարիքների գնահատման, վերլուծական և հետազոտական աշխատանքներ: Անահիտը գտնում է, որ աշխատասիրությամբ, համառությամբ և ազնվությամբ հնարավոր է փոխել ամեն ինչ:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի փոխնախագահ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ: Արդեն 10 տարի է ինչ համակարգում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրում  նախագիծը: ՀԿ-ում իրականացնում է նաև խորհրդատվություն: Հանդես է եկել որպես փորձագետ, վարել է սեմինարներ, ղեկավարել է ֆոկուս խմբեր, անցկացրել է հետազոտություններ, հարցումներ, վերլուծություններ ԿՍԿ-ների, ԼԳԲՏ անձանց, ԹՆՕ-ների, միգրանտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց շրջանում: «Վատատեսն ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում, լավատեսը ամեն դժվարության մեջ՝ հնարավորություն»: Գրետան հետևում է չերչիլյան այս խոսքերին. լավատեսությունն ու դրական տրամադրվածությունը պահպանում են ՆՐԱ ՆԵՐՔԻՆ ՄԱՐԴՈՒՆ, որն էլ վարակում է ուրիշներին՝ նոր կյանք սկսելու որոշմամբ:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու: Իրականացրել է կրթության վերահսկման, որակի գնահատման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, հաղորդակցման գործիքների կառավարման աշխատանքներ: Հեղինակել է հոդվածներ, թվային կրթական ձեռնարկներ: Ճանաչվել է Մայքրոսոֆթ ընկերության կրթական փորձագետ, ինչի արդյունքում իրականացրել է մեկ տասնյակից ավել վերապատրաստումներ տարբեր թիրախային խմբերում: Այժմ ղեկավարում և համակարգում է նաև նախագծեր, որոնք ուղղված են սոցիալական աշխատողների իմիջի բարձրացմանը, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի խնդրի իրազեկմանը և կանխարգելմանը, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտներ հիվանդությունների կանխարգելմանը: Մասնակցել է բազմաթիվ սեմինարների, վերապատրաստումների, համաժողովների ինչպես տեղական, այնպես ել միջազգային հարթակներում: Վստահ է, որ պատասխանատվության զգացումը անձ–անձ, անձ–համայնք, անձ–պետություն համակարգերում առաջնային արժեքներից է:

ՀԿ-ում իրականացնում է ամենօրյա գրասենյակային գործառնությունները, նամակների, պայմանագրերի, հրամանների և այլ փաստաթղթերի փաստաթղթավարությունը՝ համաձայն ՀԿ-ի կողմից որդեգրված փաստաթղթաշրջանառության և տեղեկատվական հոսքի վերաբերյալ ցուցումների: Արժևորում է մարդկանց շփման մեջ միշտ առաջնայնություն տալ ազնվության գործոնին:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ: Միացել է ՀԿ-ին 2010թ.-ից: Նախագծերի իրականացման արդյունավետությունը վերլուծելու համար հետևում է դրանց իրականացման ընթացակարգին: Իրականացնում է աշխատակիցների կողմից տրամադրվող ծրագրային հաշվետվությունների մոնիթորինգ և գնահատում: Կատարում է տվյալների համեմատական ստուգում առաջնային գրառումների, գրանցամատյանների և հաշվետվությունների միջև: Իրականացրել է ծրագրերի կողմից տրամադրվող ծառայությունների որակի գնահատման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություններ:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի իրավաբան: Միացել է թիմին 2017թ.-ից: Իրականցրել է դիտորդական աշխատանքներ, կամավոր հիմունքներով տրամադրել և տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն, ակտիվ մասնակցում է քաղաքացիական հասարակության շարժումներին: Ըստ Սիրարփիի՝ իր իրավունքների մասին իմացող անձը կարող է ցանկացած խրթին իրավիճակում գտնել ճանապարհ, քանի որ չկան հարցեր առանց պատասխանների:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հոգեբան: Միացել է ՀԿ-ին 2009թ.-ից: Իրականացրել և իրականացնում է նպատակային աշխատանքներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, հեպատիտներով և տուբերկուլոզով ապրող մարդկանց և նրանց հարազատների հետ: Պարբերաբար անդամակցում է հոգեբանական առողջության և հոգեթերապիայի թեմաներով վերապատրաստումների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների: Մասնակցել է միգրատների, ԹՆՕ-ների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում անցկացվող մոնիթորինգային նախագծերի, կատարել է կարիքների գնահատում, շահառուների շրջանում նախաձեռնել և իրականացրել է կրթական, հոգեկան առողջության վերականգնման, վերաինտեգրման, աշխատանքներ: Ըստ նրա յուրաքանչյուր անհատ արժանի է հարգանքի և ոչ խտրական վերաբերմունքի:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի սոցիալական աշխատող: Աշխատում է ՀԿ-ում 2017թ.-ից: Շուրջ 25 տարի զբաղվել է մարդկանց սոցիալական խնդիրների վերհանմամբ, աշխատանքի տեղավորման խնդիրներով, տրամադրել է նպատակային խորհրդատվություն սոցիալապես անապահով անձանց: Իրականացրել է նաև մանկավարժական գործունեություն՝ դասախոսելով «Սոցիալական աշխատանք» առարկան: Անմիջական մասնակցություն է ունեցել բազմաթիվ սոցիալական հետազոտությունների անցկացմանը, նպատակային վերապատրաստումներին, եղել է Զբաղվածության կենտրոնի ղեկավար: Գտնում է, որ կայուն և սիրով լի ընտանիքը ամուր պետության հիմքն է:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի սոցիալական աշխատող: Աշխատում է ՀԿ-ում 2009թ.-ից: Համատեղ աշխատանք է իրականացնում նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: ՏՍՏ-ների, երիտասարդների, ԿՍԿ-ների շրաջանում անցկացրել է նպատակային հարցումներ, մասնակցել է որակավորմանն ուղղված սեմինարների և վերապատրաստումների: Իրականացնում է մարզային և տեղական այցեր հիվանդների շրջանում, տրամադրում է սոցիալական հենքով խորհրդատվություն, ուղղորդում, բուժման հետևողականության վերահսկում: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) շրջանակներում իրականացնում է հետազոտություն ՀՀ-ում միգրացիոն բարձր հոսքեր նկատվող տարածքներում:  Կյանքում կարևորում է սիրելը և սիրված լինելը:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատու: ՀԿ-ում աշխատել սկսել է 2010թ.-ից: Նախկինում աշխատել է որպես բուժքույր: Մասնավորապես աշխատանքի բնույթը կապված է եղել շահառուների տներ այցերով և արյան նմուշառում վերցնելով: Մասնակցել է հեպատիտ C, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ թեմաներով վերապատրաստումների, գործընկեր կազամակերպությունների հետ համատեղ իրականացրել է հարցումներ ԿՍԿ-ների, միգրատների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում: Գայանեի կարգախոսային  միտքը հետևյալն է.  հարգել մարդուն անկախ իր հասարակական դիրքից, մաշկի գույնից, առողջական վիճակից, ֆինանսական դրությունից և սեռային պատկանելիությունից:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատու: Աշխատում է ՀԿ-ում 2009թ.-ից: Իրականացրել և իրականացնում է նպատակային աշխատանքներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և նրանց հարազատների հետ: Տրամադրում է հավասարը հավասարին խորհրդատվություն, կազմակերպում և անցակացնում է փոխօգնության խմբեր և օգնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց լուծել բազմաթիվ սոցիալ-հոգեբանական խնդիրներ: Մասնակցել է միգրատների, երիտասարդների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում անցկացվող մոնիթորինգային նախագծերի, կատարել է կարիքների գնահատում շահառուների շրջանում: Ռուզաննան վստահ է, որ ցանկացած իրավիճակում լավատեսությունը պետք չէ կորցնել:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատու: Միացել է ՀԿ-ի թիմին 2014թ.-ից: Իրականացրել և իրականացնում է խորհրդատվական, կարիքների գնահատման և փոխօգնության խմբերի աշխատանքներ ԹՆՕ-ների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, հեպատիտներով ապրող մարդկանց շրջանում: Նրա անմիջական ղեկավարությամբ ՀՀ մարզերում և ՌԴ տարածքում իրականացվում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց ՀՌՎ դեղերի հասանելիության ապահովումը: 

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ում աշխատում է որպես հավասարը հավասարին խորհրդատու: ՀԿ-ի թիմին միացել է 2017 թ.-ից: Իրականացնում է ամենօրյա այցեր «Արմենիկում» կլինիկական կենտրոն, տրամադրում նպատակային խորհրդատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, ՄԻԱՎ/տուբերկուլոզով, ՄԻԱՎ/հեպատիտներով ապրող մարդկանց, հասանելի դարձնում նրանց դեղերի ընդունման գործընթացը: ՀԿ-ի գործընկեր կազամակերպությունների հետ համատեղ իրականացրել է նաև կարիքների գնահատման հարցումներ ԹՆՕ-ների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում: Արմանի համար հույսը, հավատը և սերը գոյաբանության արժեքային համակարգի անբաժանելի տարրերն են:

Գործընկերներ