«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» 2018

Ավելին >>>


Ավելին >>>


Ավելին >>>


2018թ․-ի սեպտեմբեր 28-29 «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ ներդրվեց նպատակային մի բացառիկ մոդուլ ևս, որի անմիջական շահառուները մեդիա ոլորտի ներկայացուցիչներն էին, իսկ փորձագետները՝ ՀՀ Առողջապահության նախարարության և մեդիա դաշտի ներկայացուցիչներ։ Մասնակիցների հավաքագրումը իրականացվել էր՝ հաշվի առնելով առողջապահական և բացառապես ՏԲ թեմաներով լուսաբանման փորձը։ Մինչ դասընթացը հրավիրված մեդիա փորձագետը իրականացրել էր մեդիա մոնիթորինգ և առանձնացրել այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այն առումով անդրադարձել էին ՀՀ-ում ՏԲ-ի առկա իրավիճակին և ոլորտի հետ առնչություն ունեցող այլ թեմաներին։ Մոնիթորինգի ժամանակահատված էր ընտրվել 2017թ․-ի սեպտեմբերից մինչ 2018թ․-ի սեպտեմբերը։

Ավելին >>>


2018թ.-ի սեպտեմբերի 27-ին կայացավ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ղեկավարի և հանրային կապերի պատասխանատուի հերթական հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնող կողմը հասարակական կառույցինն էր, որի արդյունքում քննարկվեցին ՀՀ-ում տուբերկուլոզի ընթացիկ ծրագրերի կարգավիճակի և առաջիկա անելիքների մանրամասները։ ՀԿ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագիրը, որի ներդրման աշխատանքներում ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը մշտապես ցուցաբերել է իր աջակցությունը։ Սույն նախագծի միջոցառումների համատեքստում 2018թ.-ի ավարտին պլանավորվում է իրականացնել ՀՀ մարզերի կառավարման մարմինների հետ հանդիպում, ուր քննարկվելու են հարցեր կապված պետության պատվիրակման մեխանիզմների հետ։

Ավելին >>>


ՄՀՀ անդամների ընտրությունների ներկայացման գործառույթներ

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում ՏԲ շահառուների ամենամսյա հանդիպումը այս անգամ կայացավ սեպտեմբերի 27-ին։ Մասնակիցները 25-ն էին, որոնք մասնավորապես ՏԲ ամբուլատոր փուլում գտնվող հիվանդներ էին, ՏԲ հաղթահարած անձինք և ՏԲ/ՄԻԱՎ համավարակով հիվանդներ։ Այս տարվա ավարտին ՀՀ-ում պլանավորվում է իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամների ընտրություններ։ ՏԲ և ՄԻԱՎ համայնքի ներկայացուցիչների ընտրման և առաջադրման առումով ՀԿ-ն իր ամենօրյա աշխատանքներում իրականացնում է հետևողական գործառույթներ և այս հանդիպման բուն թեմատիկան ևս նվիրված էր ՄՀՀ առաջիկա ընտրություններին։

Ավելին >>>


Հարգելի՛ լրագրող,

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 28-ից 29-ը Աղվերանի «Արթուրս» ռեզորթում կազմակերպում է «Տուբերկուլոզ հիվանդության խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները մեդիա ոլորտում» թեմայով երկօրյա դասընթաց:

Դասընթացին մասնակցելու համար հրավիրված են ՀՀ առցանց, տպագիր և հեռուստատեսության ոլորտում գործունեություն ծավալող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աշխատանքներում անդրադարձել են նշված թեմային:

Ավելին >>>


ՏԲ շահառուների նամակ-ուղերձը ստորագրված է և հանձնվելու է վարչապետ Ն․ Փաշինյանին

2018թ․-ի օգոստոսի 22-ին ՀՀ Առողջապահության նախարարության Տուբերկուլոզի (ՏԲ) դեմ պայքարի ազգային կենտրոնում կայացավ իր բնույթով բացառիկ մի հանդիպում տուբերկուլոզի ստացիոնար բուժում ստացող հիվանդների և  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ ՀԿ-ի ներկայացուցիչների միջև։ Մասնակիցների հավաքագրումը իրականացրել էր Արման Ավչյանը, ով արդեն մի քանի ամիս է ինչ կենտրոնում իրականացնում է հավասարը հավասարին խորհրդատվություն։ Բուժում ստացող հիվանդների ներգրավվումը նպատակային հանդիպումներին խիստ կարևորվում է ՀԿ-ի գործելաոճում, քանի որ սիներգիկ հենքով կատարված աշխատանքներն են, որ ունեն բարձր արդյունավետություն և ապահովում են հիվանդների բուժման անընդհատությունը:

 Ավելին >>>


Հանդիպում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի հետ

2018թ.-ի հուլիսի 30-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը և հավասարը հավասարին խորհրդատու Ա.Ավչյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը երկու կառույցների համագործակցության շարունակականության ապահովումն էր, ծրագրային հետագա պլանների հստակեցումը  և ոլորտային առկա խնդիրների քննարկումը։

Ավելին >>>


Հանդիպում ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ

2018թ.-ի հուլիսի 26-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ։ Հանդիպման շարժառիթը արդեն երրորդ տարին անընդմեջ ընթացող «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծային հարցերի/հիմնախնդիրների քննարկումն էր։ Հանդիպման օրակարգային թեմաներն էին`

  • Սեպտեմբեր 2018թ.-ին կայանալիք ՄԱԿ-ի ՏԲ հարցերով բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում ՀՀ կառավարության մասնակցության, ադվոկացիայի, հաղորդակցման և ներգրավածության հարցերի քննարկում,
  • Տուբերկուլոզի հարցերով Գլոբալ Կոկուսում ՀՀ ներկայացուցչության նշանակում,
  • Հանրային հեռուստատեսության ցանցով ՏԲ-ի վաղ հայտնաբերման և խարան/խտրականության թեմաներով նկարահանված սոցիալական հոլովակների հեռարձակման ջատագովություն,
  • Հոկտեմբեր 2018թ.-ին կայանալիք մարզային առողջապահական կառույցների ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպման մասնակցություն,
  • ՏԲ-ով հիվանդ մարդկանց ներգրավում հիվանդների վերականգնողական աշխատանքներում որպես հավասարը հավասարին խորհրդատուներ։

Ավելին>>>


Ոլորտային խնդիրների կարգավորումները իրականացվում են շահառուների ներգրավմամբ

2018թ․-ի հուլիսի 13-ին «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծի շրջանակներում իրականացավ ՏԲ համայնքի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հանդիպման ձևաչափը և խոսնակների ներկայացման կերպը ունեին որոշակի առանձնահատկություններ, որոնք ուղղված էին ՏԲ համայնքի ներկայացուցիչների անմիջական ներգրավածության հարցերին, երբ խոսքը վերաբերում է պետական հարթակներում ոլորտային խնդիրների առաջադրման և լուծումների ուղիների մեխանիզմներին, ինչպես նաև համայնքի

ներկայացուցիչների՝ որպես ակտիվիստների, կարողությունների հզորացմանը։ Անահիտ Հարությունյանը («Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ) հանդիպման սկզբում ներկաներին ծանոթացրեց 2018թ․-ին ՏԲ ոլորտի առնչությամբ միջազգային հարթակներում արդեն իսկ եղած և ակնկալվող միջոցառումների մասին, առանձնացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սույն թվականի սեպտեմբերին կայանալիք միջոցառմանը ՀՀ-ից ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունը, ՀԿ ներկայացուցիչների և ՀՀ ԱՆ նախարարի, ԱԺ պատգամավորների, ՏԲ դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր տնօրինության, ԱՀԿ-ի Հայաստանյան ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների աշխատանքների գրաֆիկը։

Ավելին>>>


ՏԲ շահառուների շրջանում սոցիալ-իրավական խնդիրների դուրսբերումը և ուղղորդման գործիքները

2018 թ.-ի հունիսի 16-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում կայացավ հանդիպում ՏԲ շահառաուների հետ։ Սույն հանդիպումը իրականացավ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ ՀՀ-ում արդեն երրորդ տարին ընթացող նախագծի շրջանակներում իրականացվել են բազմապիսի գործողություններ՝ ՏԲ-ի հիվանդակենտրոն մոդելի ներդրման, հանրային իրազեկման բարձրացման, շահառուների կարիքների գնահատման, ակտիվիստների կարողությունների զարգացման, նպատակային աշխատանքային ցանցի ստեղծման տեսքով: 

Ավելին>>>


Սոցիալական հոլովակ նկարահանող կազմակերպության ընտրության մրցույթ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում սոցիալական հոլովակ նկարահանող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Նկարագրությունը

Պատրաստել տուբերկուլոզի բուժման գործընթացի ընդհատումների նվազեցմանը առնչվող սցենար, իրականացվել նկարահանումներ, գրաֆիկա, մշակել դիզայն, ձայնագրել ուղեկցող տեքստերը, տեղադրել ուղեկցող լուսագրերը:

Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա փորձ, կարող են տեխնիկական և բովանդակային առումով բավարարել առաջադրված խնդիրները:

Ավելին >>>


Փորձագետի ընտրության մրցույթ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում հայտարարում է փորձագետի ընտրության մրցույթ։ Սույն նախագիծը ՀՀ-ում ընթանում է երրորդ տարին անընդմեջ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (TB-REP), որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով:

Ավելին >>>