Դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար

Back to Նորություններ

Դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար

2018թ․-ի սեպտեմբեր 28-29 «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ ներդրվեց նպատակային մի բացառիկ մոդուլ ևս, որի անմիջական շահառուները մեդիա ոլորտի ներկայացուցիչներն էին, իսկ փորձագետները՝ ՀՀ Առողջապահության նախարարության և մեդիա դաշտի ներկայացուցիչներ։ Մասնակիցների հավաքագրումը իրականացվել էր՝ հաշվի առնելով առողջապահական և բացառապես ՏԲ թեմաներով լուսաբանման փորձը։ Մինչ դասընթացը հրավիրված մեդիա փորձագետը իրականացրել էր մեդիա մոնիթորինգ և առանձնացրել այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այն առումով անդրադարձել էին ՀՀ-ում ՏԲ-ի առկա իրավիճակին և ոլորտի հետ առնչություն ունեցող այլ թեմաներին։ Մոնիթորինգի ժամանակահատված էր ընտրվել 2017թ․-ի սեպտեմբերից մինչ 2018թ․-ի սեպտեմբերը։ Այս ժամանահատվածում ՏԲ թեման հեռուստատեսային, ռադիո, առցանց մեդիա հարթակներում լուսաբանվել էր շուրջ 50 անգամ, որոնց  գերբաժինը կատարվել էր 2018թ․-ի մարտի 24-ի շրջանակներում։ Հավաքագրված մեդիա պլատֆորմի ներկայացուցիչների վերջնական ընտրման համար նրանց ուղարկվել էր հրավեր և առաջադրվել իրենց մասնակցության հաստատումը ամրագրել դասընթացին հաջարդող 2 ամիսների ընթացքում ՏԲ թեմայով անդրադարձներ կատարելով:

Իրենց համաձայնությունը տված լրագրողների հետ առաջին կանգառը եղավ ՀՀ ԱՆ ՏԲ-ի դեմ պայքարի ազգաին կենտրոնում։ Այստեղ ներկաները, կենտրոնի գլխավոր բուժքրոջ ուղեկցությամբ, այցելեցին լաբորատորիա և մանկական բաժանմունքներ։ Հաշվի առնելով անվտանգության գործառույթները, ներկաները լաբորատորիա մուտք գործեցին տրամադրված հատուկ հագուստով։ Եվ՛ լաբորատորիայում, և՛ մանկական բաժանմունքում ներկաների հետ շրջայց կատարեցին բաժնի պետերը և մանրամասն ներկայացրին հիվանդի գրանցման, ախտորոշում, բուժման ընթացքի բոլոր փուլերը։ Լրագրողները իրենց հուզող հարցերը կարողացան ուղղել նաև շրջայցը ղեկավարող բժիշներին և տեղում ստանալ սպառիչ պատասխաններ։ Կենտրոնում լրագրողները ամփոփեցին իրենց շրջայցը կոնֆերանս դահլիճում, ուր բանախոսություն ունեցան կենտրոնի Տվյալների կառավարման և շարունակական զարգացման բաժնի վարիչն ու Դեղակայուն բաժանմունքի վարիչը, ով հանդիսանում է կենտրոնում ծրագրային գծով, իսկ ՀՀ ԱՆ -ում՝ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու։ Բուռն երկխոսության, հարց ու պատասխանի արդյունքում ներկաները իրենց համար դուրս բերեցին որոշակի տեղեկատվություն, որը հետագայում քննարկվեց նաև ոլորտի այլ փորձագետների հետ ևս։ ՏԲ կենտրոն շրջայցից հետո ներկաները մեկնեցին Աղվերան, ուր ընթացավ դասընթացի բուն հատվածը։ Հասմիկ Հարությունյանը (ՀՀ Առողջապահության նախարարություն, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար) լրագրողների հետ խոսեց ՏԲ ոլորտում առկա ֆինանսական բաշխումների, դեղերի գնման գործընթացի, հիվանդների վրա ծախսվող միջոցների մասին։ Բանախոսի խոսքը միանշանակ չէր ՏԲ-ի կանխարգելման ծրագրերի, երկրի ղեկավարության հետագա ռազմավարության, նորարարական դեղերի գնման դժվարությունների հաղթահարման, Գլոբալ հիմնադրամի կողմից երկրին տրամադրվող միջոցների դեֆիցիտի լրացման առումներով։ Դասընթացային մյուս հատվածում Մեդիա փորձագետ Արզուման Հարությունյանը  դինամիկ ձևաչափով շարունակեց ներկաների հետ աշխատանքները՝ անդրադառնալով մի շարք կարևոր հարցերի՝

  • Ինչու՞ պետք է անդրադառնալ տուբերկուլոզի խնդրին
  • Ո՞րն լրագրողի մոտիվացիան անդրադառնալ ՏԲ թեմային
  • Որո՞նք են հիմնական սխալները, որ թույլ են տալիս լրագրողները տուբերկուլոզի մասին նյութ հրապարակելիս
  • Ի՞նչ առանձնահատկություններ ունի տուբերկուլոզի մասին նյութը
  • Ի՞նչ դժվարությունների է հանդիպում լրագրողը տուբերկուլոզի մասին նյութ պատրաստելիս
  • Ի՞նչ պատասխանատվություն ունի լրագրողը տուբերկուլոզի մասին նյութ հրապարակելիս
  • Ինչու՞ պետք է լրագրողը իմանա լրագրողական վարքականոնի (էթիկայի) պահպանման և քրեական պատասխանատվության մասին

 Փորձագետը ներկաների հետ խոսեց նաև կատարված մոնիթորինգային արդյունքների մասին՝ մասնավորապես դուրս բերելով արդեն իսկ լուսաբանված հրապարակումներից սխալ, անբացատրելի, վախեցնող տերմիններ և հապավումներ։

ԶԼՄ-ների ներկայացուցիչների և մեդիա փորձագետի ակտիվ և նպատակային համագործակցությունը հուսադրեց, որ հետայսու ՏԲ թեմայով անդրադարձներ իրականացնելիս մասնագետները կկիրառեն այս դասընթացի ժամանակ քննարկված հարցադրումներին։

Ա․ Ավչյանը, ով հանդիսանում է ՀԿ-ի աշխատակից, ներկաների հետ խոսեց ՏԲ բուժման ընթացքում իր ունեցած և հաղթահարած դժվարությունների մասին։ Ներկաները Արմանի անմիջական պատմությունից հետո ուղղեցին հարցեր և ստացան պարզաբանումներ։

Հուսանք,որ լրագրողների և ՏԲ վերապրած անձի հանդիպման հուզիչ և անմեկնելի փորձությունը հետագայում լրագրողներին կմոտիվացնի ՏԲ թեմային այլ տեսանկյունից անդրադառնալ իրենց լուսաբանումներում։

Մեր օրերում կարևոր է նաև խոսել ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների մասին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել հրապարակումների հանրայնացումը։ ՀԿ-ի նախաձեռնությամբ դասընթացին հրավիրվել էր նաև ՀՀ-ում մեդիա ոլորտում նպատակային առողջապահական ակցիաների կազմակերպիչ, հրապարակումներում արդի տեխնոլոգիաների ներդրման ջատագով Արուսիկ Մկրտչյանը։ Նա իր գործունեության շնորհիվ դարձել է նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի «Կարմիր ժապավեն» թիմի հայաստանյան ներկայացուցիչ։ Ա․ Մկրտչյանի բանախոսությամբ ներկաներին ցուցադրվեց թվային տեխնոլոգիաների միջոցով առողջապահական խնդիրների վերհանման և լուծումներ առաջադրելու գործիքաշարերը։

Ա․ Հարությունյանը («Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ) ամփոփեց լրագրողական սեմինարը, խոսեց կատարված աշխատանքների, հետագա անելիքների մասին։ Նա իր խոսքում շեշտադրեց լրագրողների հետ աշխատանքի կարևորությունը, ոլորտում առկա իրական խնդիրների վերհանման անհրաժեշտությունը և միասին լուծումներ գտնելու կարևորությունը։

Դասընթացի ավարտին մեդիա փորձագետի առաջարկությամբ որոշվեց դասընթացին մասնակցած լրագրողների անդրադարձները տեղադրել ՀԿ-ի կայքում և տարածել տեղեկատվությունը այլ հարթակներից ևս՝ դրանով իսկ ապահովելով ՏԲ խնդրի հանրայնացումը։

Դասընթացի լուսանկարները գտեք այս հղմամբ >>>

Դասընթացի ներկայացումները․

Մեդիա փորձագետ՝ Արզուման Հարությունյան

ՏԲ-ի դեմ պայքարի ազգային կենտրոնի մասնագետ՝ Անուշ Խաչատրյան

ՀՀ ԱՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Լիլիթ Բաբախանյան

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ