Մրցույթի հայտարարություն
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում սոցիալական հոլովակ նկարահանող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Նկարագրությունը
Պատրաստել տուբերկուլոզի բուժման գործընթացի ընդհատումների նվազեցմանը առնչվող սցենար, իրականացվել նկարահանումներ, գրաֆիկա, մշակել դիզայն, ձայնագրել ուղեկցող տեքստերը, տեղադրել ուղեկցող լուսագրերը:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա փորձ, կարող են տեխնիկական և բովանդակային առումով բավարարել առաջադրված խնդիրները:
Առաջադրվող խնդիրներ
- սոցիալական հոլովակների քանակը-1,
- տևողությունը մինչև 1,5 րոպե,
- ֆորմատը՝ HD, հայերեն, անգլերեն լուսագրերով:
- բովանդակային առումով սոցիալական հոլովակը ուղղված պետք է լինի տուբերկուլոզի բուժման գործընթացի ընդհատումների նվազեցմանը,
- հոլովակների նկարահանումներում հայտնի մարդկանց ներգրավումը խրախուսվում է:
Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի հունիսի 30-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ
ՀՀ, ք. Երևան 0031, Բաշինջաղյան 133
ppan777@gmail.com
Leave a Reply