Միջազգային փորձագետները ներկայացնում են սոցիալական պատվիրակման գործառույթները

Back to Նորություններ

Միջազգային փորձագետները ներկայացնում են սոցիալական պատվիրակման գործառույթները

2018թ․-ի հոկտեմբերի 5-6-ը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որը միտված էր ՏԲ համայնքի կարողությունների ուժեղացմանը, երբ խոսքը վերաբերում է սոցիալական պատվիրակման պայմանագրի միջոցներով ՏԲ հիվանդների հիվանդակենտրոն մոդելի աջակցության ապահովմանը։ Սույն հանդիպման անցկացման համար ՀՀ էր հրավիրվել Տիմուր Աբդուլաևը, ով աշխատում  է ՄԱԶԾ, ԱՀԿ և Գլոբալ հիմնադրամի կառույցներում որպես մարդու իրավունքների և հանրային առողջության հարցերով խորհրդատու, ինչպես նաև հանդիսանում է «Stop TB Partnership»-ի, Գլոբալ հիմնադրամի CRG խորհրդատվական խմբի, տուբերկուլոզ վերապրած մարդկանց եվրասիական ցանցի և «TB Europe Coalition»-ի ղեկավար կոմիտեի անդամ: Տ․ Աբդուլաևը իր երկօրյա դասախոսությունները անցկացրեց Արշակ Գասպարյանի (Սոցիալական արդարադատության փորձագետ, քրեական արդարադատության ոլորտում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ) հետ համատեղ։ Ա․Գասպարյանը տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի (TB-REP) աջակցությամբ ՀՀ-ում իրականացրել է հետազոտություն,  որի նպատակն է աջակցել «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի իրավական/սոցիալական գործոնին՝ ներկայացնելով պետության կողմից սոցիալական պայմանագրի/պատվիրակման առկա հնարավորություններն ու ռեսուրսները, տարբեր կառույցների կողմից տրամադրվող ծառայությունները, դրանց տարատեսակները ու հնարավոր ծախսերի առկա իրավիճակի վերլուծությունը։ Միջազգային փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում դասընթացի առաջին օրը խոսվեց սոցիալական պատվերի/պայմանագրի հասկացության ու կարևորության մասին, բերվեցին սոցիալական պայմանագրի շրջանակում իրականացված սոցիալական նախագծերի օրինակներ, անդրադարձ արվեց ՀՀ-ում սոցիալական պատվերի/պայմանագրի առանձնահատկություններին, մասնակիցների հետ իրականացվեց գործնական աշխատանք և ոլորտային սեգմենտում աշխատանքային պլանի մշակում։ Թեմատիկ զարգացումը եղավ նաև հանդիպման երկրորդ օրը, երբ բանախոսները անդրադարձան ՀՀ-ում սոցիալական պատվերի/պայմանագրի ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործոններին, ադվոկացիոն աշխատանքներին և ադվոկացիոն ռազմավարության մշակմանը՝ նպատակ ունենալով ՀՀ-ում վերաձևակերպել սոցիալական պատվերի/պայմանագրի առկա կերպը։

Դասընթացին մասնակցում էին ՀԿ-ի և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՏԲ վերապրած անձինք։ Ինքնին թեման խրթին էր երկօրյա դասընթացների շրջանակում ամբողջովին ներկայացնելու և ուսումնասիրելու տեսանկյունից, բայց այս հանդիպումը թերևս կարող ենք դիտարկել որպես մեծ աշխատանքի սկիզբ։ Ներկաներին հանդիպման ավարտին տրվեց հնարավորություն հայտնել կարծիք դասընթացի փորձագետների ընտրության, դասընթացի մատչելիության և արդյունավետության մասին։ Ներկաները առաջադրեցին նաև թեմաներ, որոնց մասին կցանկանային հետագայում ունենալ դասախոսություններ և ավելացնել գիտելիքների պաշարը։

Դասընթացի լուսանկարները գտեք այս հղմամբ >>>

Դասընթացի ներկայացումը >>>

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ