Ընդհատումը նոր ու երկար սկիզբ է

Back to Նորություններ

Ընդհատումը նոր ու երկար սկիզբ է

ՀԿ-ի աշխատակիցները ահազանգ են ստանում Արեշի պոլիկլինիկայի ՏԲ կաբինետից։ Կաբինետի բժիշկը փոխանցում  է, որ 2 տարի առաջ ՄԻԱՎ/զգայուն ՏԲ համավարակով հիվանդը սկզբնական բուժում ստացել է ԹԱԿ-ում, իսկ այնուհետև շարունակել տեղամասային պոլիկլինիկայում։ Բուժման ավարտը բարեհաջող չէ, և վերջնական հետազոտությունների ժամանակ հիվանդը ունեցել է քաշի կտրուկ կորուստ, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Հիվանդը լսել անգամ չի ուզել կրկին հետազոտվելու և քաշի կորստի պատճառները պարզելու մասին։ Նշյալ խնդիրներն էին պատճառը, որ բժիշկների վերահսկողությամբ ՀԿ-ի աշխատակիցները կապվում են հիվանդին և առաջարկում ուղեկցել նրան ԹԱԿ՝ մանրակրկիտ հետազոտություններ անցնելու նպատակով: ՀԿ-ի աշխատակիցներին հաջողվում է համոզել հիվանդին անցնել կրկնակի հետազոտություններ։ Արդյունքներից պարզ է դառնում, որ հիվանդը որոշ ժամանակ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ ԹԱԿ-ում: Հիվանդը իմանալով, որ պետք է բուժումը վերսկսել հիվանդանոցային պայմաններում հայտնվում է շոկային իրավիճակում և նույնիսկ ցանկանում վնասել իրեն: Մեծ դժվարությամբ ՀԿ-ի աշխատակիցները հանգստացնում են նրան, համբերատար բացատրում անհաջող ելքերի հետևանքները և վստահեցնում բուժման ամբողջ ընթացքում ՀԿ-ի աշխատակիցների աջակցության մասին։ Վերջնական ախտորոշմամբ հիվանդի դեղազգայուն ՏԲ-ն վերածված է լինում դեղակայունի, որի բուժման համար կպահանջվի 20 ամիս ։ Հիվանդը սկսում է բուժումը ԹԱԿ-ում, իսկ ՀԿ-ի աշխատակիցները  աջակցում են նրան և հոգեբանորեն, և սոցիալապես: Հիվանդի հետ աշխատելիս պարզվում է, որ նա տեղյակ չի եղել ՏԲ հիվանդներին տրվող սոցիալական աջակցության մասին և ամբուլատոր բուժման ընթացքում ընդհանրապես չի ստացել ճանապարհածախսի և սննդի գումար։ ՀԿ-ի աշխատակիցները բանկից տեղեկանում են, որ հիվանդին հատկացված գումարը իր իսկ հաշվեհամարի վրա է և նա կարող է ստանալ այն: ԹԱԿ-ի բժիշկների թույլտվությամբ և իրազեկմամբ, ՀԿ-ի աշխատակիցները հիվանդին ուղեկցում են բանկ և արտահերթ պայմաններում կազմակերպում բուժման ամիսների ընթացքում կուտակված ամբողջ գումարի ստացումը։ ՀԿ-ի աշխատակիցների օգնությամբ հիվանդին փոխանցվում է նաև անհրաժեշտ պարագաներ, ինչը երկրում առկա արտակարգ ռեժիմի պատճառով նրա միակ որդին անկարող է լինում իրականացնել։ Այժմ հիվանդը իրեն բավականին լավ է զգում, սկսել է ժպտալ,  նույնիսկ զգացվում է քաշի ավելացում։ Բժիշկները փաստում են, որ հիվանդը պարտաճանաչ ընդունում է  և ՄԻԱՎ-ի, և ՏԲ-ի դեղերը։ Հիվանդի դուրս գրումից հետո էլ ՀԿ-ի աշխատակիցները նրան ուղեկցում են տուն, աջակցում նրան ամբուլատոր բուժումը ևս բարեհաջող ավարտին հասցնելու գործում։ Այժմ տարվում են նաև աշխատանքներ հիվանդի տվյալները բժշկագիտական փորձաքննության հանձնաժողովին ներկայացնելուն, որպեսզի վերջինս կարողանա ստանալ հաշմանդամության կարգ ևս։

 

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ