Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում

Back to Նորություններ

Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում

Մայիսի 6-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ղեկավար և նույն ՀԿ-ի հասարակաիրավական սեկտորի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի և Վարակիչ հիվանդությունների և վարակաբանության բաժանմունքի բաժնի պետ Ռոմելա Աբովյանի հետ: Հանդիպման առանցքային հարցերից էր հեպատիտ C-ի բուժման դեղորայքի հասանելիության ապահովումը:
Ըստ մայիսի 5-ի ՀՀ ԱՆ պաշտոնական տեղեկագրի` սույն հիվանդության բուժման համար Վրաստանի կառավարությունը ՀՀ-ին նվիրաբերել է «Սովալդի» դեղը, որով հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ կստանա անվճար բուժում:


Այստեղ խնդրահարույց է դառնում մյուս երկու դեղերի (Ռիբավիրին և Դակլատասվիր) ձեռքբերման գործընթացը՝ բուժման կուրսը լիարժեք կազմակերպելու համար:

ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը պարզաբանեց, որ առաջիկայում դեղեր արտադրող ընկերությունների հետ հանդիպումներում կարող է հանդես գալ որպես միջնորդ օղակ և բարձրաձայնել մյուս երկու դեղերի հնարավոր ձեռք բերման տարբերակների մասին: Նա նաև առաջարկեց հունիսից մեկնարկող բուժման գործընթացում առաջնահերթություն ընձեռնել ՄԻԱՎ/Հեպատիտ C համավարակով հիվանդներին` ելնելով համավարակից բխող բարդության պատճառահետևանքային և ՀՌՎ բուժման արդյունավետության ապահովման գործոններից:
Խոսվեց նաև Հեպատիտների Ազգային ծրագրի, հեպատիտ C-ով հիվանդների վիճակագրության և խոցելի խմբերի շրջանում վարակի տարածվածության մասին: Կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները հավաստեցին, որ հունիս ամսին կհրապարակվեն հեպատիտների վիճակագրությունը 2016թ.-ի դրությամբ, իսկ Ազգային ծրագրի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն հուլիսին: ՀԿ-ի ներկայացուցիչը այստեղ ևս առաջարկեց կամավորական սկզբունքով աջակցել Ազգային ծրագրի աշխատանքներում` հղում անելով ՄԻԱՎ վարակին հակազդման Ազգային ծրագրի հաջողված փորձը և ՀԿ-ի մասնագետների փորձառությունը: Նաև նշվեց, որ այս տարի հուլիսի 28-ին՝ հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախաձեռնությամբ հնարավոր է իրականացնել հեպատիտ C-ի անվճար հետազոտություն 500 հոգու շրջանում: Առաջարկվեց, վիճակագրությունը ամփոփիչ դարձնելու նկատառումներով, հետազոտություններն իրականացնել խոցելի խմբերում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումերը շարունակական դարձնել և մաքսիմալ ներուժի ներդրմամբ ոլորտի առկա խնդիրներին լուծումներ տալ:

Կիսվել

Back to Նորություններ