Կողքիդ ենք

Back to Նորություններ

Կողքիդ ենք

Կարենը Գյումրիից է, մի տարածաշրջան, ուր ըստ վիճակագրական տվյալների՝ աղքատ է բնակչության 45.3%-ը:

Չկա աշխատանք, չկան կեցության պայմաններ․․․չկաների մի ամբողջ շարան, որի փակման օղակը ՌԴ-ում եկամուտի աղբյուր գտնելն էր։

Նոր ընտանիք կազմելու ոչ մի ցանկություն, իսկ իր ընտանիքից եղբայրն էր, որ համաձայնել էր բնակության հարցում աջակցել։ Օրերի վատնում՝ ալկոհոլի մեջ մոռացություն գտնելու հույսով։

Ի վերջո նորից մի փորձ հայրենիք վերադառնալու։

Եղբոր հոգատարությունը թեկուզ այդ հեռավորության վրա չդադարեց։ Եղբայրը փնտրտուքների արդյունքում գտավ «Տուն ժայռի վրա» կենտրոնը, ուր կացարան են տրամադրում այն անձանց, ովքեր ի վերջո որոշել են հեռու մնալ ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցությունից և սկսել նոր կյանք։ Նա Կարենին տեղափոխեց վերականգնողական կենտրոն։

Կենտրոնի բնակիչների հիվանդությունների վաղ հայտնաբերման, ուղղորդման, բուժման կազմակերպման առումներով համագործակից կառույց է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն։ Կենտրոնի բնակիչներին միշտ հասու է եղել ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուների, սոցիալական աշխատակիցների, հոգեբանի և իրավաբանի մասնագիտական և մարդկային աջակցությունը։ Այդ համագործակցության արդյունքում Կարենն անցնում է ՄԻԱՎ-ի և տուբերկուլոզի նկատմամբ հետազոտություններ։ Կարենի մոտ հայտանբերվում է ՄԻԱՎ և թոքի տուբերկուլոզ։ Մեր ՀԿ-ի աջակցությամբ նրան կացարանից տեղափոխում են Տուբերկուլոզի դեմ պայքարի ԱԿ։ ՏԲ կենտրոնում եղած ժամանակ Կարենի կողքին նորից եղել են մեր ՀԿ-ի աշխատակիցները և դա էր պատճառը, որ վերհանվում են արագ լուծում պահանջող այնպիսի հարցեր, ինչպիսիք են հաշմանդամության խումբ ստանալը և ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելը։ Փաստաթղթերի պատրաստման ամբողջ փաթեթը ևս կազմվում է մեր ՀԿ-ի աշխատակիցների աջակցության և հսկողության ներքո՝ ընդհուպ մինչև կորցրած անձնագրի փոխարինումը նորով։

Տուբերկուլոզի ստացիոնար բուժման ժամանակ անհրաժեշտություն է առաջանում գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտության անցկացումը։ ՀՀ-ում, եթե անձը ներգրավված չէ ՀՀ կառավարության կողմից հաստատված անապահով և առանձին խմբերի ցանկում, նույնիսկ սոցիալապես անապահով լինելու դեպքում, անվճար չի կարող անցնել պահանջված հետազոտությունը։ Այստեղ նորից վերականգնողական կենտրոնի և ՀԿ-ի համատեղ աշխատանքը օգնում է հայթայթել հետազոտության անցկացման համար այդքան անհրաժեշտ գումարը։ «Տուն ժայռի վրա» կազմակերպությունը հավաքագրած գումարը փոխանցում է ՀԿ-ի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս Կարենին տեղափոխում են հիվանդանոց և անցկացնում ՄՌՏ հետազոտությունը։

Այստեղ ՊԵՏՔ է նշել, որ որոշ դեպքեր զարգացում ունեցան նաև 2018թ․-ի Նոր տարվա օրերին ու բուժաշխատակիցների անտարբերության, արդեն իսկ փակ հաստատությունների հետ բանակցությունների վարումը մարդկային մեծ ներուժ պահանջող իրավիճակներ էին, որ իրականացավ մեր ՀԿ-ի աշխատակիցների աներկբա նվիրումի արդյունքում։

Այժմ Կարենը դեռ ՏԲ-ի ստացիոնար բուժման փուլում է, իսկ ՀԿ-ի և բարի մարդկանց կողմից նրան խնամքի, աջակցության, հագուստի և սննդի փաթեթի տրամադրումը կլինի հետայսու ևս։

․․․ինչ վերաբերում է զգացողությանը՝ անհամեմատ լավ է։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ