ՏԲ-ով հիվանդ անձանց ներուժի զարգացում

Back to Նորություններ

ՏԲ-ով հիվանդ անձանց ներուժի զարգացում

2018թ.-ի դեկտեմբերի 21-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ում իրականացավ ՏԲ հիվանդների հետ այս տարվա մեջ արդեն 6-րդ ամփոփիչ հանդիպումը։ Շահառուների գրեթե մեծամասնությունը առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ հանդիպումների։ Նրանց հետ ոչ նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունեցել էր ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուն, երբ նրանք գտնվել են ստացիոնար բուժման փուլում և նրանց հորդորել մասնակցել նաև ամենամսյա այս հանդիպումներին։

Հանդիպման ընթացքում ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ներկաների հետ խոսեց արդեն երրորդ տարի անընդմեջ ընթացքող ՏԲ տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումների, ՀՀ-ում մեր ՀԿ-ի կողմից իրականացված աշխատանքների ու ադվոկացիոն հիմքի վրա ձեռքբերված դրական արդյունքների մասին։ Հանդիպման շարունակության հաջորդ հատվածում ՀԿ-ի հոգեբանը խոսեց այս աշխատանքներում ներկաների դերի, ամիջական մասնակցության կարևորության մասին։ Նախագծի գործընթացներում այս նոր դերակատարների ներգրավման առումով հոգեբանը կարևորեց նրանց բուժման ընթացքում ընկճախտ երևույթից զերծ մնալը։ Նա մանրամասն բացատրեց, թե ինչ գործոններ են բարդացնում իրավիճակը և ընդհակառակը` մարդկանց օգնում ազատվել դրանից: Հոգեբանը նշեց, որ ՏԲ հիվանդների մոտ հաճախ է դիտվում հետաքրքրության, ինքնավստահության կորուստ, մեղքի և մեղավորության զգացումի առաջացում։ Սակայն ինչպես պայքարել այդ ամենի դեմ, ինչպես հաղթահարել և երբեք չդադարեցնել սկսած բուժման գործընացը: Յուրաքանչյուր հարցադրմանը հոգեբանական լուծում գտնելու ընթացքում, ներկաները հոգեբանի հետ միասին իրականացրին փոքրիկ թեստ և որոշակի վերլուծություն։ ՀԿ-ի հոգեբանը ներկաներին ուղղորդեց չվարանել դիմել իրեն, եթե կյանքի ինչ և ինչ իրավիճակներում կկանգնեն հոգեբանական աջակցություն ստանալու խնդրի առաջ։

ՀԿ- հավասարը հավասարին խորդրդատուն, սոցիալական աշխատակիցը և իրավաբանը ներկաների հետ խոսեցին այն բոլոր հարցերի ու դժվարությունների մասին, որոնք ՏԲ շահառուները կարող են ունենալ իրենց ամբուլատոր բուժման ընթացքում։ Մասնավորապես խոսվեց ՏԲ ոլորտում սոցիալական աջակցության փաթեթների նվազման, նոր քարտերի ստացման կանոնակարգի, հաշմանդամության խմբի ստացման, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառման, անվճար բուժսպասարկումից օգտվելու հնարավորությունից։ Ավելի քան 3 ժամ տևած հանդիպումը հագեցած էր թե իր թեմատիկ բաշխվածությամբ, թե ՏԲ շահառուների կարողությունների հզորացման գործոնով։

Հանդիպման ավարտին ներկաները հայտնեցին իրենց շնորհակալությունը և կարևորեցին նմանատիպ միջոցառման անհրաժեշտությունը։

Տարեվերջյան այս հանդիպման ավարտին ներկաներին տրամադրվեցին նաև սննդային փաթեթներ, որը ՀԿ-ին տրամադրել էր «Տուն ժայռի վրա» կազմակերպությունը։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ