Հանդիպում ՀՀ գլխավոր հեպատոլոգի հետ

Back to Նորություններ

Հանդիպում ՀՀ գլխավոր հեպատոլոգի հետ

2019թ․-ի դեկտեմբերի 18-ին, World Hepatitis Alliance-ի աջակցությամբ իրականացվող հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագրի շրջանակներում, ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին ՀՀ գլլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանի հետ։

Հանդիպման ժամանակ կոմերը խոսեցին ՀԿ-ի կողմից իրականացվող հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագրի  աշխատանքային պլանի, ՀՀ-ում հեպատիտ Ց-ի նկատմամբ հետազոտությունների անցկացման ձևի և բուժման հասանելիության մասին։

ՀՀ գլլխավոր հեպատոլոգ ը մանրամասնեց, որ վիրուսային հեպատիտ Ց-ի ախտորոշման հակամարմինների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունը անվճար են այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր

1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ են.

2) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք են.

3) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք են.

4) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք են.

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք են.

6) Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում են.

7) Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք են, նրանց ընտանիքների անդամներ են, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ են, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ են.

8) Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ են, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ են, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ են, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ են.

9) Ձերբակալվածներ են, կալանավորված անձինք են և ազատազրկման դատապարտվածներ են.

10) Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք են.

11) Բռնադատվածներ են.

12) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ են.

13) Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք են.

14) Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ են:

Նա նաև հավելեց, որ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության արդյունքում  միայն գենոտիպ «1b» հաստատված ախտորոշում ունեցող պացիենտներին է տրամադրվում հակավիրուսային դեղերը անվճար: Փոքրիկ, բայց արդեն իսկ հանրության որոշ շերտերի համար բուժման հասանելության ապահովումը հնարավոր է եղել իրականացնել «Հայաստան-Արցախ» հիմնադրամի օmbitasvir/paritaprevir/ritonavir+dasabuvir (3D) դեղերի նվիրաբերության շնորհիվ։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել սերտ համագործակցությունը և երկուստեք սատարել հասնելու ծրագրում նախանշված արդյունքներին։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ