Մեկնարկել է TB REP 2 ծրագիրը

Back to Նորություններ

Մեկնարկել է TB REP 2 ծրագիրը

«Տուբերկուլոզի բուժումն առանց խոչընդոտների» նախագծի մեկնարկը ՀՀ-ում տրվել է 2019թ.-ի հունիս ամսից: Այն իրականացվելու է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի (ՏԲ)  տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ (TB REP 2), որի նպատակը տուբերկուլոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելի և դեղակայուն տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և բուժման արդյունքների ցուցանիշներ բարելավումն է: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական  հասարակական կազմակերպությունը համագործակից կառույցների հետ համատեղ նախագծի շրջանակներում իրականացնելու է՝

  • նպատակային հանդիպումներ ոլորտի անմիջական դերակատարների հետ (ՀՀ ԱԺ, ՀՀ ԱՆ, ԱՀԿ, մարզկենտրոններ և այլ շահագրգիռ կառույցներ), որի արդյունքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտում սոցիալական պատվիրակման/պայմանագրի միջոցներով ՏԲ հիվանդների հիվանդակենտրոն մոդելի ապահովումը:
  • ՏԲ շահառուներից կազմված մոնիթորինգային խմբի այցեր ՏԲ կենտրոններ, որի նպատակը հիվանդների բուժման անընդհատության ապահովումն է: Այցերի ժամանակ կիրառված հարցաթերթի արդյունքները և նպատակային հաշվետվությունները կվերլուծեն ՏԲ կենտրոնի նշանակած պատասխանատուի/ների հետ՝ նպատակ ունենալով ապահովել խնդիրների արագ լուծումները:
  • ՏԲ համայնքի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ:
  • Առողջապահության ոլորտում գնումների գործընթացի, գործող իրավական ակտերի հետազոտություն, որի նպատակը առկա ռեսուրսներով և պատվիրակման մեխանիզմի միջոցով հիվանդակենտրոն, սոցիալ-հոգեբանական, հավասարը հավասարին խորհրդատվության ծառայությունների ներդրումն է ՀՀ-ում:

Նախագծի տևողություն՝ 01.06.2019-31.05.2020

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ