ՏԲ շահառուների շրջանում սոցիալ-իրավական խնդիրների դուրսբերումը և ուղղորդման գործիքները

Back to Նորություններ

ՏԲ շահառուների շրջանում սոցիալ-իրավական խնդիրների դուրսբերումը և ուղղորդման գործիքները

2018 թ.-ի հունիսի 16-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում կայացավ հանդիպում ՏԲ շահառաուների հետ։ Սույն հանդիպումը իրականացավ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ ՀՀ-ում արդեն երրորդ տարին ընթացող նախագծի շրջանակներում իրականացվել են բազմապիսի գործողություններ՝ ՏԲ-ի հիվանդակենտրոն մոդելի ներդրման, հանրային իրազեկման բարձրացման, շահառուների կարիքների գնահատման, ակտիվիստների կարողությունների զարգացման, նպատակային աշխատանքային ցանցի ստեղծման տեսքով։
Հանդիպման կազմակերպիչները և շահառուները ունեցան նպատակային դաս-քննարկում, որը մասնավորապես կապված էր ՏԲ հիվանդների սոցիալ-իրավական խնդիրներին և դրանց ուղղորդման մեխանիզմներին։ Հանդիպման առաջին հատվածում ներկաները ծանոթացան ծրագրի երրորդ տարվա աշխատանքային պլանին, միասին դիտեցին ՏԲ-ի վաղ հայտնաբերման, խարան/խտրականության նվազման թեմատիկաներով սոցիալական հոլովակներ, ՀՀ-ում ՏԲ իրավիճակը ներկայացնող տեսանյութ։ Հանդիպման երկրորդ հատվածը ուներ կարողությունների զարգացման նկատառում՝
ՏԲ շահառուներին տրամադրվող սոցիալական աջակցության փաթեթները, կարգի նշանակման իրավական չափորոշիչները…
Մենթորների գլխավորությամբ թեմաների մանրամասն ներկայացումից հետո իրականացվեց խմբային աշխատանքներ, որտեղ ՏԲ շահառուները կիրառեցին արդեն իսկ ստացված գիտելիքները և տվեցին խնդիրների լուծման ճանապարհներ՝ առաջնորդվելով ՀՀ-ում ՏԲ հիվանդների համար գործող կանոնակարգով։
 
Նախագծի շրջանակներում նմանատիպ հանդիպումներ 2018թ.-ին կլինեն ևս հինգը, ուր ըստ տրամաբանական զարգացման ներկաները կիրազեկվեն ՏԲ ոլորտում առկա իրավիճակի, իրենց որպես շահառուների ներգրավման անհրաժեշտության կարևորության և իրավիճակային փոփոխությունների հետևողականության մասին՝ ինչպես պետական, այնպես էլ հասարակական հարթակներում։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ