Կարևոր միջամտություն

Back to Նորություններ

Կարևոր միջամտություն

ՀԿ-ի համայնքային մոնիթորինգի մասնագետները, ողնաշարային տուբերկուլոզ ախտորոշմամբ, հիվանդի հետ ծանոթացել և հասցրել էին մտերմանալ դեռևս նրա ստացիոնար բուժում ստանալու ժամանակ։ Բուժուման ամբուլատոր փուլում ևս ՀԿ-ի աշխատակիցները այցելում էին անկողնային հիվանդին և հարկ եղած դեպքում օգնություն տրամադրում և՛ նրան, և՛ ընտանիքի անդամին։ Հիվանդը ապրում է վարձակալած բնակարանում ծեր մոր հետ, իսկ օգնություն երբեմն ստանում է նախկին կնոջից և երեխաներից:

Երկու ամիս ամբուլատոր պայմաններում բուժումը շարունակելու ընթացքում անկողնային հիվանդի վիճակը գնալով ծանրանում է, մարմնի վրա առաջանում են պարկելախոցեր, որոնց որևէ մշակում չի արվում։

Մի քանի անգամ հարազատները պոլիկլինիկայի բժշկուհու հետ խոսում են հիվանդին կրկին ստացիոնար բուժման տեղափոխելու մասին, սակայն այդպես էլ չեն հաջողում։ Հիվանդի մայրը, լուծում գտնելու ակնկալիքով, որոշում է հանդիպել ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Աշխատակիցները կատարում են տնային այց և ականատես լինում հիվանդի ծանր և հյուծված վիճակին։

Տեսնելով հիվանդի ծանր կարգավիճակը, ՀԿ-ի աշխատակիցները զանգահարում են ՏԲ կենտրոնի տնօրենին և խնդրում հանդիպում նշանակել, որտեղ նաև ներկա կլինեն կառույցի բաժանմունքների վարիչները՝ կոնսիլիում իրականացնելու համար։

Նշանակված հանդիպման օրը ՀԿ-ի աշխատակիցները ներկաների հետ խոսում են անկողնային հիվանդի վիճակի մասին և ցույց տալիս պարկելախոցերից առաջացած վերքերի լուսանկարները։ Որոշում է կայացվում, պոլիկլինիկայի բժշկուհու կողմից տրամադրված ուղեգրով, հիվանդին շտապ օգնության մեքենայով տեղափոխել ՏԲ կենտրոն։

ՀԿ-ի աշխատակիցները հիվանդից տեղեկանում են նաև, որ նա ունի անձնագրի խնդիր, առանց որի հնարավոր չի լինի հետագայում ստանալ հաշմանդամության կարգ և ՏԲ հիվանդներին տրամադրվող ճանապարհի և սննդի գումար:

Անձնագրի հարցը լուծելու համար ՀԿ-ի աշխատակիցները, կատարելով համապատասխան վճարումներ, ձեռք են բերում հիվանդի կալանավայրից ազատման մասին տեղեկանք և ներկայացնում անձնագրային բաժին։ Հիվանդը այժմ ունի անձնագիր, որը հնարավորություն է տալիս ՀԿ-ի աշխատակիցներին զբաղվել նրա հաշմանդամության կարգի տրամադրումով:

Պարբերական այցելությունները հիվանդին շարունակվում են․ նրա վիճակը գնահատվում է բավարար:

ՏԲ կենտրոնում համապատասխան բուժումը ստանալուց հետո հույս ունենք հիվանդին տեղափոխել Միջազգային Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն:

 

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ