ՄԻԱՎ-ի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների առաջարկ

Back to Նորություններ

ՄԻԱՎ-ի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների առաջարկ

Օրերս ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ կայքում (www.e-draft.am) տեղադրվել էր ՀՀ օրենքների նախագիծ, որը վերաբերում էր․

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»։

Ամբողջական նախագիծը տես այս հղմամբ >>>

Նախագծի քննարկման ժամանակացույցը հետևյալն էր՝ 04.03.2019 – 19.03.2019, որի ընթացքում ամփոփաթերթում հայտնվեցին շուրջ 20 կարծիքներ և առաջարկներ։

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն՝ որպես ոլորտում ավելի քան տասը տարի գործունեություն ծավալող կառույց, հանդես եկավ դիտարկումներով և առաջարկվող օրենքի հոդվածների ուղղորդող վերծանումով։

Հոդված 1-ի փոփոխությամբ մի շարք խնդիրներ կառաջանան, ինչը որ կա սեռավարակների կամ հեպատիտների վիճակագրության ոլորտում, սա առաջին հերթին։

Անհասկանալի է, թե ինչ է լինելու ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (ՁԻԱՀ-ի ԿՀԿ), որը 1989-ից սկսած պատշաճ կերպով վարում է ամենամսյա վիճակագրություն և իրականացնում է համակարգված մոնիթորինգ՝ տվյալները հավաքելով բոլոր բուժհաստատություններից։ Այս փոփոխությամբ անհասկանալի է դառնում նաև, թե ով պետք է իրականացնի մոնիթորինգը և ինչպես հավաքագրվի տեղեկատվությունը բոլոր տեղերից։ Բացի այդ կարևոր մոնիտորինգի մաս է հանդիսանում ներկայումս իրականացվող միասնական դեղերի պատվերի ձևավորումը, որը ևս իրականացնում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն, այսինքն բուժում ստացող հիվանդների կանխատեսումը ըստ բացարձակ թվի, և տարբեր սխեմաների, դա 2005թ.-ից սկսած մինչ օրս հնարավորություն է տվել ապահովել դեղերի անխափան մատակարարումը, որը նաև շատ կարևոր է այսօրվա «բուժումը նաև կանխարգելում է» ռազմավարության համար։ Կարծում ենք տարիների փորձ ու մշակված մեխանիզմի փոփոխությունը այս առումով կարող է լուրջ խնդիրներ առաջացնել դեղերի ընդհատումների հետ կապված, ինչը ցույց է տալիս նաև Ռուսաստանի փորձը, որտեղ ներկայումս հիվանդները լուրջ խնդիրներ են ունենում դեղերի մատակարարման ընդհատումների հետ կապված։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կազմակերպությունը 2007թ.-ից սկսած աշխատում է, և խնամք ու աջակցություն է տրամադրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այսինքն քաջատեղյակ լինելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրության խնդիրներին, վստահաբար կարող ենք ասել, որ ելնելով հատկապես մարզերում տիրող խտրական վերաբերմունքից (այդ թվում բժշկական գաղտնիության չպահպանումը), և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ վախի զգացողության առկայությունից, նրանք ապահով չեն զգա, նույնիսկ իրենց տարածքային պոլիկլինիկայից դեղեր ստանալու առումով, քանի դեռ առկա է խտրական վերաբերմունք նրանց նկատմամբ։

Եվս մի կարևոր փաստարկ։ Կանխարգելում և մոնիտորինգ գործառույթները չեն հանդիսանում լիցենզիա պահանջող գործառույթներ։ Ավելին, 2003թ.-ից սկսած ՀՀ-ում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում իրականացնում են հասարակական կազմակերպությունները, ընդ որում իրականացնում են բավականին բարձր արդյունավետությամբ, ինչի մասին վկայում են թե ձեռք բերված ցուցանիշները, և թե միջազգային տարբեր գնահատականները։ Այս կազմակերպությունները շարունակում են ակտիվ գործել և արդյունքներ գրանցել ոչ միայն կանխարգելման, այլև վաղ հայտնաբերման առումով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից դեղերի ընդունման պարտաճանաչության ապահովման առումով։ Պետական և հասարակական սեկտորի նման համակարգված աշխատանքներն են, որ թույլ են տալիս մինչ օրս արյունավետ հակազդել համաճարակին և հասնել երկրի առաջ դրված ցուցանիշներին։

Հոդված 2. Բժշկական գաղտնիքի պահպանումը կարգավորվում է նաև այլ օրենքներով, կարծում ենք այս փոփոխությունը ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, նմանատիպ խնդիրներ ունենում են նաև տուբերկուլոզով հիվանդները, կամ օրինակ խոցելի խմբերին պատկանող մարդիկ, այս դեպքում, արդյոք նրանք պաշտպանվա՞ծ են լինելու։

Կան նաև մի շարք տեխնիկական հարցեր, որոնք լավ կլիներ քննարկել իրավաբանների հետ՝ մասնավորապես 6.1 հոդվածը, որի առաջին կետը հանդիսանում է սահմանադրական իրավունք և ամրագրված է ՀՀ սահմանադրությունում, իսկ նույն հոդվածի երկրորդ կետը հանդիսանում է քրեական օրենսգրքի հոդված (ընդ որում նաև հղում չկա, թե որ օրենքի մասին է խոսքը), ինչքանո՞վ է ճիշտ այսպիսի ձևակերպումը կանխարգելման մասին օրենքում։

Հոդված 5. Ինքնաթեստավորման հետ կապված` եթե վերջնական ախտորոշում կարող է տալ ցանկացած բուժհաստատություն, ապա ի՞նչ է լինելու հետո հիվանդի հետ և ո՞վ է վարելու բուժման գործընթացը։ Կարծում ենք, որ այստեղ ևս ակտուալ է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից ներկայումս իրականացվող գործառույթները հիվանդների վարման առումով, քանի որ այս գործելաոճը տարիների ընթացքում ցույց է տվել իր արդյունավետությունը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունների մասով. այս փոփոխությունը շատ կարևոր է, բայց թերի է այն առումով, որ ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, քանի որ ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են բախվում այս խնդրին, այլև տուբերկուլոզով, հեպատիտներով հիվանդները, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչները կամ սոցիալապես անապահով մարդիկ։ Այս խնդիրներին մենք բախվում ենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում։

Ամբողջական առաջարկները տես ամփոփաթերթում >>>

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ