Միջոցառումներ

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր 2019

Յուրաքանչյուր տարվա մայիսի երրորդ կիրակին ողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն այս տարի ևս կմիանա միջազգային International AIDS Candlelight Memorial (http://www.candlelightmemorial.org/) կազմակերպության նախաձեռնությանը՝ անցկացնելով «Ուժեղացնել առողջության և իրավունքների համար պայքարը» խորագրով ակցիա: Միջոցառումը նպատակ ունի հասարա­կութ­յան շրջանում խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը, նաև ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխան­ցումը կանխելու տեսանկյունից: Միջոցառման ընթացքում նախատեսվում է անցորդներին [...]

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ 2018

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը միանում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան և սույն թվականի նոյեմբերի 23-30-ը, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը պլանավորում է այլ կազմակերպությունների աջակցությամբ և համագործակցությամբ Երևանում և մարզերում անցկացնել հանրային միջոցառումներ:   Միջոցառումները նպատակ ունեն բարձրացնելու ՄԻԱՎ վարակի և հեպատիտների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը, շեշտադրելու պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնելու վարակման վտանգները:  Հետազոտության շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա ընթացքում հանրային [...]

Կարդալ ավելին...

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում, իրականացնելու է հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման ռիսկերը: 2018թ.-ի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հայտնաբերելով վարակվածներին՝ կփրկենք միլիոնավոր կյանքեր»: Օրվան նվիրված հանրային միջոցառումներ կիրականացվեն՝ հուլիս 27-ին, ժամը 14-ից-18-ը Գյումրու և Վանաձոր քաղաքների կենտրոնական հրապարակներում, հուլիսի 28-ին, ժամը 16-ից-20-ը, Հյուսիսային պողոտայում  ՀՀ քաղաքացիներին կընձեռնվի հնարավորություն անցնելու Հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև [...]

Կարդալ ավելին...

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր 2018

2018թ.-ի մայիսի 20-ին՝ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն կմիանա միջազգային International AIDS Candlelight Memorial (http://www.candlelightmemorial.org/) կազմակերպության նախաձեռնությանը՝ անցկացնելով «Անդրադառնալով անցյալին՝ նախապատրաստվենք ապագային» խորագրով ակցիա Հյուսիսային պողոտայում: Միջոցառումը նպատակ ունի հասարակության շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:  Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ, միջոցառման ընթացքում անցորդներին կընձեռվի ՄԻԱՎ [...]

Կարդալ ավելին...

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Սույն թվականի մարտի 25-ին, Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կմիանա միջազգային “Stop TB Partnership” կազմակերպության նախաձեռնած ակցիային: Ակցիայի ընթացքում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կարմիր գույնով կլուսավորվի Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը: Նմանատիպ միջացառում կիրականացվի աշխարհի շուրջ 20 երկրներում։ Հայաստանը՝ հանձին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի համաշխարհային ակցիային միանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։Հավելենք, որ ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշուրներ և լիֆլետներ: Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի, անվճար [...]

Կարդալ ավելին...

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

#World_AIDS_Day_2017 #SeeRed #PPAN #Armenia Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում (ժամը` 13:00-19:00) և Հրազդան քաղաքի քաղաքապետարանի հարևանությամբ (ժամը` 13:00-17:30)  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կանցկացնի իրազեկող ակցիաներ։ Ակցիաների շրջանակներում անցորդներին կտրամադրվի նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ ԱՐԱԳ, ԱՆԱՆՈՒՆ և ԱՆՎՃԱՐ թեստավորում անցնելու հնարավորություն` ՀՀ առողջապահության նախարարություն/ Ministry of Health of Armenia ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն/ National AIDS Center of RA-ի հետ համատեղ:

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում: ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի կանցկացվի 2017 թ.-ի նոյեմբերի 17-25-ը: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթին։ Հետազոտման շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար թեստավորում անցնելու հնարավորություն` ՀՀ ԱՆ և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հետ համատեղ: Ստորև գտեք հետազոտությունների անցկացման վայրերը և [...]

Կարդալ ավելին...

Դասախոսություն Սվիլեն Կոնովի բանախոսությամբ

ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խմբի (EATG) հեպատիտներ վարակի կանխարգելման կրթական Hepatitis Access Needs (HAND)  նախագծի շրջանակներում, կիրականացվի «Հեպատիտ B»-ի և «C»-ի թեմատիկայով մեկօրյա ադվոկացիոն դասընթաց: Նախագծի շրջանակներում անալոգային դասընթացներ, ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խմբի (EATG) փորձագետների բանախոսությամբ, կանցկացվեն ՀՀ-ում, ՌԴ-ում, Ղազախստանում և Ռումինիայում: ՀՀ-ում դասընթացը կիրականացվի «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ -ի մենթորությամբ: Դասընթացի մանրամասները. Օր` նոյեմբեր 8, 2017 Վայր՝ Երևան 0031, Բաշինջաղյան 133, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ Փորձագետ` Սվիլեն Կոնով- SEVT Ltd.-ի տնօրեն (www.sevt.info) Խնդրում ենք հաստատեք Ձեր մասնակցությունը մինչ 2017-ի նոյեմբերի 4-ը:

Կարդալ ավելին...

«Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» նախագծի տարեկան հաշվետվություն

Հարգելի գործընկեր, հրավիրում ենք ներկա գտնվել «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» նախագծի հաշվետու միջոցառմանը: 2016թ.-ին կատարված աշխատանքների, ուղղակի և անուղղակի շահառուների ներգրավվածության, գրանցված հաջողությունների և նախագծի շարունակականության մասին կխոսի «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։ Օրը՝ մայիս 22, 2017 Վայրը՝ ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտ Ժամը՝ 14:00 Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 19.05.17թ. Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի [...]

Կարդալ ավելին...

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը կնշվի մայիսի 21-ին

  Մայիսի երրորդ կիրակի օրը կնշվի ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օրը: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային  International AIDS Candlelight Memorial կազմակերպության նախաձեռնությանը, կկազմակերպի ակցիա Հյուսիսային պողոտայում՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Միջոցառումը նպատակ ունի հասարա­կութ­յան շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից: Երևանի քաղաքապետարանի և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ, միջոցառման ընթացքում  ան­ցորդներին կընձեռվի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վությամբ [...]

Կարդալ ավելին...