Իմացիր հեպատիտ C և B-ի վերաբերյալ քո կարգավիճակը

«Իմացիր հեպատիտ C և B-ի վերաբերյալ քո կարգավիճակը» դրամաշնորհային նախագիծը իրականացվում է «Gilead Science» դեղագործական ընկերության աջակցությամբ։

Մամլո ասուլիս «Իմացիր հեպատիտ C և B-ի վերաբերյալ քո կարգավիճակը» նախագծի շրջանակներում

2018թ․-ի օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» անցկացվելու է մամլո ասուլիս, որի ընթացքում բանախոսները մանրամասն ներկայացրեցին հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների, հայտնաբերված դեպքերի, բնակչության շրջանում տարածվածության վիճակագրության, բուժման և կանխարգելման գործընթացների մասին։

Ասուլիսին մասնակցեց նաև շահառու (հեպատիտով հիվանդ մարդ), ով խոսեց իրավիճակային հարցերի, դեղերի և բուժման ոչ հասանելիության հարցերի շուրջ՝ հիմնվելով իր իսկ օրինակի վրա։ Ավելին >>>


Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներ 2018

#WorldHepatitisDay Armenia #PPAN

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներ 2018

Հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում 2018թ․-ի հուլիսի 27-ին Գյումրիում և Վանաձորում, հուլիսի 28-ին Երևանում «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն ՁԻԱՀ-ի կենտրոնի  հետ համատեղ անցկացրեց հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու վիրուսային հեպատիտներ Բ և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն, և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու իրենց կարգավիճակի մասին: Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվեց նաև խորհրդատ­վություն: Հանրային միջոցառումների մասին տեղեկացնող հոլովակներ հեռարձակվել էր Երկիր Մեդիա և ATV հեռուստաընկերություններով, ինչպես նաև Հանրային ռադիոյի և Երևան FM հաճախականություններով:

Երկու օրերի ընթացքում շարժական կլինիկաներում հետազոտություն ու խորհրդատվություն տրամադրեցին 455 մարդու: Ավելին>>>


Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա իրազեկում 2018

#WorldHepatitisDay Armenia #PPAN

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա իրազեկում 2018

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում, իրականացնելու է հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման ռիսկերը: 2018թ.-ի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հայտնաբերելով վարակվածներին՝ կփրկենք միլիոնավոր կյանքեր»: Ավելին >>>


ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek #Armenia #PPAN

ՄԻԱՎ հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

ՀՀ-ում ավարտվեց ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում իրականացվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ հետազոտությունները:

ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում:

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի մեկնարկեց 2017 թ.-ի նոյեմբերի 17-ից: Այս տարի նախաձեռնությանը միացան  53 երկրներից ավելի քան 500 կազմակերպություններ, ինչի արդյունքում հազարավոր մարդիկ տեղեկացան իրենց ՄԻԱՎ/հեպատիտ կարգավիճակի մասին: ՀՀ-ն՝ հանձին  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախաձեռնությանը միացավ առաջին անգամ: Ավելին >>>