ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

Back to Նորություններ

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek #Armenia #PPAN

#World_AIDS_Day_2017
#SeeRed #PPAN #Armenia #ՉհավասարՉ #UequalsU #НравноН

ՀՀ-ում ավարտվեց ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում իրականացվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ հետազոտությունները:

ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում:

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի մեկնարկեց 2017 թ.-ի նոյեմբերի 17-ից: Այս տարի նախաձեռնությանը միացան  53 երկրներից ավելի քան 500 կազմակերպություններ, ինչի արդյունքում հազարավոր մարդիկ տեղեկացան իրենց ՄԻԱՎ/հեպատիտ կարգավիճակի մասին: ՀՀ-ն՝ հանձին  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախաձեռնությանը միացավ առաջին անգամ: Միջոցառումների մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով տեղի ունեցան հեռուստատեսային ձևաչափով հանդիպումներ, ռադիոհաճախականությամբ տարածվեցին թեստավորման մասին ձայնային հոլովակներ, սոցիալական ցանցերում տեղադրվեցին նպատակային սոցիալական գովազդներ, ՀՀ առաջատար օպերատոր ՎիվաՍելլ ՄՏՍ ընկերության բաժանորդների շրջանում տարածվեցին հաղորդագրություններ, :
ՀՀ 8 քաղաքաներում (Երևան, Վանաձոր, Արմավիր, Մարտունի, Գավառ, Սևան, Գյումրի, Հրազդան) հետազոտություն անցան 1104 ՀՀ քաղաքացիներ: Հավելենք, որ արագ, անանուն և անվճար հետազոտությունները իրականացվեցին ՀՀ ԱՆ և ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և Միգրացիայի միջազգային կազմակերպության, ինչպես նաև հիշյալ քաղաքապետարանների աջակցությամբ:

Ամսաթիվ Վայր Հետազոտված ՄԻԱՎ Հեպատիտ C Հեպատիտ B
17.11.2017 ք. Երևան, Հյուսիսային պողոտա 153 1 6 1
18.11.2017 ք. Վանաձոր 68 9
19.11.2017 ք. Արմավիր 62 7
20.11.2017 ք. Մարտունի 85 1
21.11.2017 ք. Գավառ 84 2
22.11.2017 ք. Սևան 65
23.11.2017 ք.Գյումրի 104 2 3 2
24.11.2017 ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ 108 9 1
25.11.2017 ք.Երևան, Տիգրան Մեծ փողոց 118 9 1
01.12.2017 ք.Հրազդան 71 3 1
01.12.2017 ք. Երևան, Հյուսիսային պողոտա 186 4 39 9
             Ընդամենը 1104 7 87 16

Մենք հավատացած ենք, որ հիվանդության վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված բուժումը թույլ կտա մարդկանց ապրել երկար և լիարժեք կյանքով, ինչպես նաև կանխել այլոց վարակի փոխանցումը:

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև 

http://www.aravot.am

http://vanadzor.am

https://life4me.plus

Լուսանկարները դիտեք ստորև.

https://web.facebook.com/pg/PositivePeopleArmenianNetwork/photos/?tab=album&album_id=1990699170957160

https://web.facebook.com/pg/PositivePeopleArmenianNetwork/photos/?tab=album&album_id=1986950671332010

Թեմատիկ հեռուստահաղորդումներ.

Ռադիո թողարկում

Կիսվել

Back to Նորություններ