Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներ 2018

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներ 2018

Հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում 2018թ․-ի հուլիսի 27-ին Գյումրիում և Վանաձորում, հուլիսի 28-ին Երևանում «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն ՁԻԱՀ-ի կենտրոնի  հետ համատեղ անցկացրեց հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու վիրուսային հեպատիտներ Բ և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն, և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու իրենց կարգավիճակի մասին: Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվեց նաև խորհրդատ­վություն:

Երկու օրերի ընթացքում շարժական կլինիկաներում հետազոտություն ու խորհրդատվություն տրամադրեցին 455 անձանց:

Ամսաթիվ Վայր Հետազոտված ՄԻԱՎ Հեպատիտ C Հեպատիտ B
28.07.2018 ք. Երևան, Հյուսիսային պողոտա 247 1 15 5
27.07.2018 ք. Վանաձոր 93 5 1
27.07.2018 ք. Գյումրի 115 1 8  
Ընդամենը x 455 2 28 6

Հանրային միջոցառումների մասին տեղեկացնող հոլովակներ հեռարձակվել էր Երկիր Մեդիա և ATV հեռուստաընկերություններով, ինչպես նաև Հանրային ռադիոյի և Երևան FM հաճախականություններով:

Լուսանկարները դիտեք այստեղ

Օրվա մասին անդրադարձներ գտեք նաև՝