Մամլո ասուլիս «Իմացիր հեպատիտ C և B-ի վերաբերյալ քո կարգավիճակը» նախագծի շրջանակներում

Back to Նորություններ

Մամլո ասուլիս «Իմացիր հեպատիտ C և B-ի վերաբերյալ քո կարգավիճակը» նախագծի շրջանակներում

2018թ․-ի օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» անցկացվելու է մամլո ասուլիս, որի ընթացքում բանախոսները մանրամասն ներկայացրեցին հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների, հայտնաբերված դեպքերի, բնակչության շրջանում տարածվածության վիճակագրության, բուժման և կանխարգելման գործընթացների մասին։
Ասուլիսին մասնակցեց նաև շահառու (հեպատիտով հիվանդ մարդ), ով խոսեց իրավիճակային հարցերի, դեղերի և բուժման ոչ հասանելիության հարցերի շուրջ՝ հիմնվելով իր իսկ օրինակի վրա։

Ասուլիսի բանախոսներն էին`
Անահիտ Հարությունյան («Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ)

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ)

Հանդիպման լուսանկարները այս հղումով >>>

Կարդացեք նաև անդրադարձներ՝

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ