Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր 2018
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում, իրականացնելու է հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման ռիսկերը: 2018թ.-ի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հայտնաբերելով վարակվածներին՝ կփրկենք միլիոնավոր կյանքեր»:
Օրվան նվիրված հանրային միջոցառումներ կիրականացվեն՝
հուլիս 27-ին, ժամը 14-ից-18-ը Գյումրու և Վանաձոր քաղաքների կենտրոնական հրապարակներում,
հուլիսի 28-ին, ժամը 16-ից-20-ը, Հյուսիսային պողոտայում
ՀՀ քաղաքացիներին կընձեռնվի հնարավորություն անցնելու Հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն:
Միջոցառումն իրականացնում է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապատական կենտրոնի, Երևանի, Գյումրու, Վանաձորի քաղաքապետարանների, ինչպես նաև «Gilead Science» դեղագործական ընկերության աջակցությամբ:
Leave a Reply