ՀՀ-ում հակառետրովիրուսային դողորայքի գնման և բուժման տրամադրման գործընթացները 2019թ․

 

2019թ․-ի ապրիլ 2-ին ՀՀ առողջապահության նախարարության և «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել: Հուշագիրը ստորագրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը  կտրամդրվի հեպատիտ C-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա: Ավելին >>>

Դեղերի դասակարգումը երկուսն է՝ օրիգինալ և վերարտադրված (գեներիկ)։ Օրիգինալ դեղն առաջին անգամ ստեղծված նոր դեղն է, իսկ գեներիկ դեղն օրիգինալ դեղին համարժեք ազդեցությամբ, նույն դեղաչափով արտադրված դեղն է, որի կենսական համարժեքությունը օրիգինալի հետ ապացուցված է: Օրիգինալ դեղերի ստեղծման գործընթացը գիտական հենքով, ծախսատար, երկար ժամանակ պահանջող (12-25 տարի) գործընթաց է: Դա է պատճառը, որ ոչ բոլոր դեղագործական ընկերություններին է հասու մեծ գիտական և հետազոտական կենտրոններ ունենալը, ուստի ավելի դյուրին է վերարտադրել հզոր դեղագործական ընկերությունների կողմից մշակված դեղերը, որոնց արդյունավետությունը, անվտանգությունը և շահութաբերությունը արդեն իսկ ապացուցված է։ Ավելին >>>

 

Մտավոր սեփականության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 26-ին։ Այն կոչված է ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանն օժանդակելուն։ Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և կից իրավունքները՝ որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացմանը օժանդակելու կարող գործիքներ են համարվում։ Ավելին >>>