Հուշագրի ստորագրում ՀՀ ԱՆ-ի և «Գիլյադ» ընկերության միջև
2019թ․-ի ապրիլ 2-ին ՀՀ առողջապահության նախարարության և «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել:Հուշագիրը ստորագրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամդրվի հեպատիտ C-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա:
«Վիրուսային հեպատիտները աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և բնորոշվում են լայն տարածվածությամբ: Ներկայումս վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական խնդիրներից է»,- ասել է նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով, որ նախարարության մասնագետների կողմից մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ազգային ծրագիր», որի շրջանակներում նախատեսվում է առնվազն 1000 պացիենտի համար ապահովել հակավիրուսային դեղորայքային բուժում:
Սույն թեմայով կարդացեք նաև life4me.plus -ի անդրադարձը։
Նյութը վերցված է ՀՀ առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջից և www.moh.am կայքից։
Leave a Reply