Արտոնագրերը խոչընդոտում են էժան դեղորայքի մուտքը

Back to Նորություններ

Արտոնագրերը խոչընդոտում են էժան դեղորայքի մուտքը

Մտավոր սեփականության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 26-ին։ Այն կոչված է ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանն օժանդակելուն։

Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և կից իրավունքները՝ որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացմանը օժանդակելու կարող գործիքներ են համարվում։

Այս հարցը խիստ խնդրահարույց է դառնում մատչելի դեղերի ձեռքբերման հարցում։

Հզոր դեղագործական ընկերությունները հեղինակային իրավունքի պաշտպանության ներքո թույլ չեն տալիս երկիր մուտք գործել ավելի էժան (գեներիկ) դեղեր արտադրող ընկերություններին՝ դրանով իսկ սահմանափակելով մատչելի դողորայքի հասանելությունը տվյալ երկրում։

Դեղերի արտոնագրերը սահմանափակում են կյանքի համար անհրաժեշտ դեղերի մուտքը երկիր։ Պատահական չէ, որ 2001 թ. Դոհայում ստորագրվեց հռչակագիր` համաձայն որի անդամ պետությունները պայմանավորվեցին մեկնաբանել TRIPS-ի (մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր) դրույթներն այնպես, որպեսզի խթանվի գոյություն ունեցող դեղերի մուտքը և նոր դեղերի ստեղծումն ու արտադրությունը։ Հայաստանի Հանրապետությունը դեռ չի վավերացրել արձանագրությունը։ Արձանագրության նպատակն է․ այն երկրները, որոնք կարողություն չունեն դեղ արտադրելու պետք է հնարավորություն ունենան ներմուծել ավելի էժան գեներիկ դեղեր, որը կարտադրվի հարկադրական լիցենզիայի հիման վրա այլ երկրներում։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ