Հաջողված պատմություններ

Պատմությունների հիմքում իրական եղելություններ են, որոնց հետ առնչվում ենք մեր ամենօրյա աշխատանքում

 

ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնից դուրս է գրվում թթվածնային սնուցում ստացող, դեղակայուն ԲԿ+ տուբերկուլոզ ունեցող հիվանդ:

Այդ մասին տեղեկանալուն պես ՀԿ-ի աշխատակիցները հանդիպում են նշանակում ՏԲ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ և փորձում պարզել դուրս գրման դրդապատճառը: Պարզվում է, որ խնդիրը հիվանդասենյակում ծխախոտ օգտագործելն է եղել:

Ավելին >>>

_________________________________________________________________________________

Արամի հետ առաջին հանդիպումը եղավ «Արմենիկում» հիվանդանոցում 2017թ.-ի խոր աշնանը: Արդեն 10 տարի է ինչ ամուսնալուծված է, և չնայած որ ունի 3 երեխա շփվում է միայն ավագ դստեր հետ: Բարեկամների և ընտանիքի կողմից անտեսված է, ինչը ավելի խոցելի է դարձնում նրա իրավիճակը։

ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուների հորդորով սկսեց հաճախել ՀԿ-ի կազմակերպած փոխօգնության խմբերի հանդիպումներին և շփվել այն մարդկանց հետո, ովքեր նման իրավիճակներում ինչ-որ կերպ ելք են գտել։

Ավելին >>>

_________________________________________________________________________________

 

Ծնվել եմ Երևանում, 8 տարի անցկացրել քրեակատարողական հիմնարկում, ինչի պատճառով բանակում այդպես էլ չծառայեցի։

Կրեցի պատիժս օրենքի ամբողջ խստությամբ: Վերադարձա տուն ու հասկացա, որ հարազատներիցս որևէ մեկը չի ցանկանում ճանաչել ինձ, ապրել մեկ հարկի տակ։

Ավելին >>>

_________________________________________________________________________________

Բարև, ես Սոնան եմ: Հայ աղջիկ, ով ապրում է իր սիրելի երկրում ու ունի ամուր ընտանիք՝ հրաշալի ամուսին,

երեխաներ:

Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես յուրաքանչյուրս կարող ենք հաղթահարել նույնիսկ ամենաանլուծելի թվացող խնդիրները և ապրել երջանիկ կյանքով:

Ավելին >>>

 

_________________________________________________________________________________

 

Կարենը Գյումրիից է, մի տարածաշրջան, ուր ըստ վիճակագրական տվյալների՝ աղքատ է բնակչության 45.3%-ը:

Չկա աշխատանք, չկան կեցության պայմաններ․․․չկաների մի ամբողջ շարան, որի փակման օղակը ՌԴ-ում եկամուտի աղբյուր գտնելն էր։

Ավելին >>>