«Իմացիր հեպատիտ C և B-ի վերաբերյալ քո կարգավիճակը» դրամաշնորհային նախագիծը իրականացվում է «Gilead Science» դեղագործական ընկերության աջակցությամբ։
Մամլո ասուլիս «Իմացիր հեպատիտ C և B-ի վերաբերյալ քո կարգավիճակը» նախագծի շրջանակներում
2018թ․-ի օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» անցկացվելու է մամլո ասուլիս, որի ընթացքում բանախոսները մանրամասն ներկայացրեցին հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների, հայտնաբերված դեպքերի, բնակչության շրջանում տարածվածության վիճակագրության, բուժման և կանխարգելման գործընթացների մասին։
Ասուլիսին մասնակցեց նաև շահառու (հեպատիտով հիվանդ մարդ), ով խոսեց իրավիճակային հարցերի, դեղերի և բուժման ոչ հասանելիության հարցերի շուրջ՝ հիմնվելով իր իսկ օրինակի վրա։ Ավելին >>>
Հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում 2018թ․-ի հուլիսի 27-ին Գյումրիում և Վանաձորում, հուլիսի 28-ին Երևանում «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն ՁԻԱՀ-ի կենտրոնի հետ համատեղ անցկացրեց հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու վիրուսային հեպատիտներ Բ և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն, և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու իրենց կարգավիճակի մասին: Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվեց նաև խորհրդատվություն: Հանրային միջոցառումների մասին տեղեկացնող հոլովակներ հեռարձակվել էր Երկիր Մեդիա և ATV հեռուստաընկերություններով, ինչպես նաև Հանրային ռադիոյի և Երևան FM հաճախականություններով:
Երկու օրերի ընթացքում շարժական կլինիկաներում հետազոտություն ու խորհրդատվություն տրամադրեցին 455 մարդու: Ավելին>>>
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում, իրականացնելու է հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման ռիսկերը: 2018թ.-ի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հայտնաբերելով վարակվածներին՝ կփրկենք միլիոնավոր կյանքեր»: Ավելին >>>
ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ
The theme of 2017 European Testing Week, 17–24 November, was aligned with World AIDS Day in raising awareness on the issue of late diagnosis of HIV infection. In the eastern part of the WHO European Region, 1 in 3 people are unaware of their HIV status. In the rest of the Region, the figure stands at 1 in 7.
European Testing Week advocates for both HIV and hepatitis testing. In the Region, about 15 million people live with chronic hepatitis B and 14 million people are infected with hepatitis C virus. As the infection often remains asymptomatic for decades, most people who have contracted the disease live unaware of the infection until severe complications develop.
The goal of European Testing Week in Armenia was to raise awareness of the benefits of HIV and hepatitis testing, thus contributing to earlier diagnosis and access to treatment and health-care services. The campaign has taken place in 8 cities around the country. Read more >>>