Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Back to Նորություններ

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Սույն թվականի մարտի 25-ին, Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կմիանա միջազգային “Stop TB Partnership” կազմակերպության նախաձեռնած ակցիային: Ակցիայի ընթացքում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կարմիր գույնով կլուսավորվի Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը: Նմանատիպ միջացառում կիրականացվի աշխարհի շուրջ 20 երկրներում։ Հայաստանը՝ հանձին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի համաշխարհային ակցիային միանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Հավելենք, որ ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշուրներ և լիֆլետներ: 
Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի, անվճար բուժման և հետազոտության հասանելիության, թյուր կարծրատիպերի և խնդրի ամբողջական լուծման գործոնների մասին:

Օրը՝ մարտի 25, 2018թ.

Ժամը՝ 18:00  

Վայրը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի շրջակայք

Սույն միջոցառման համատեքստում նկարահանվել և հեռարձակման փուլում է  2 սոցիալական հոլովակներ, որոնք ուղղված են տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը և տուբերկուլոզով հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դեպքերի նվազեցմանը:

 

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ