Հանդիպում ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ

Back to Նորություններ

Հանդիպում ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ

2018թ.-ի հուլիսի 26-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ։ Հանդիպման շարժառիթը արդեն երրորդ տարին անընդմեջ ընթացող «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծային հարցերի/հիմնախնդիրների քննարկումն էր։ Հանդիպման օրակարգային թեմաներն էին՝

  • Սեպտեմբեր 2018թ.-ին կայանալիք ՄԱԿ-ի ՏԲ հարցերով բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում ՀՀ կառավարության մասնակցության, ադվոկացիայի, հաղորդակցման և ներգրավածության հարցերի քննարկում,
  • Տուբերկուլոզի հարցերով Գլոբալ Կոկուսում ՀՀ ներկայացուցչության նշանակում,
  • Հանրային հեռուստատեսության ցանցով ՏԲ-ի վաղ հայտնաբերման և խարան/խտրականության թեմաներով նկարահանված սոցիալական հոլովակների հեռարձակման ջատագովություն,
  • Հոկտեմբեր 2018թ.-ին կայանալիք մարզային առողջապահական կառույցների ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպման մասնակցություն,
  • ՏԲ-ով հիվանդ մարդկանց ներգրավում հիվանդների վերականգնողական աշխատանքներում որպես հավասարը հավասարին խորհրդատուներ։

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, Լ․Նանուշյանը հանդիպման նախաձեռնող կողմից տեղեկացավ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծի շրջանակներում կատարված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքների և գրանցված ձեռքբերումների մասին։ Նախագծի պլանային աշխատանքների գրաֆիկում նախատեսված է ՏԲ ոլորտում հավասարը հավասարին խորհրդատուների խմբի վերապատրաստում և ծառայության ներդրման պիլոտային մոդելի փորձարկում։ Այս հարցի շուրջ նախարարի տեղակալի ուղղորդումը հետևյալն էր․խորհրդատվական աջակցության անկձնակազմի ընտրության և վերապատրաստման գործառույթները, ինչպես որ ընդունված է միջազգային կառույցներում, պետք է իրականացվի հասարակական կառույցների ներկայացուցիչների կողմից, իսկ ծրագրային շարունակականությունը հետագայում գուցե հնարավոր կլինի իրականացնել պետության կողմից սոցիալական պայմանագրի/պատվիրակման առկա հնարավորությունների ու ռեսուրսների միջոցով։

Հանդիպման ժամանակ հստակեցվեց, որ տուբերկուլոզի հարցերով Գլոբալ Կոկուսում ՀՀ ներկայացուցիչ արդեն իսկ նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանը։

ՀԿ-ի ադվոկացիոն նախաձեռնությունը, Նյու-Յորքում սույն թվականի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի ՏԲ հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը ՀՀ ներկայացուցչության ներգրավման և մասնակցության ապահովման առումով, ողջունվեց և գտավ դրական արձագանք նախարարի տեղակալի կողմից։

Հանրային հեռուստատեսության ցանցով անվճար հիմունքներով ՏԲ-ի վաղ հայտնաբերման և խարան/խտրականության թեմաներով նկարահանված սոցիալական հոլովակների հեռարձակման առումով Լ․Նանուշյանը խորհուրդ տվեց դիմել ՏԲ-ի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրինությանը, որպեսզի վերջիններս հանդես գան նախաձեռնությամբ և առաջարկեն ԱՆ-ին հնարավորության սահմաններում իրականացնել հեռարձակումը։

Հանդիպման ամփոփման ժամանակ նախարարի տեղակալին հրավեր եղավ մասնակցել հոկտեմբեր 2018թ.-ին կայանալիք մարզային առողջապահական կառույցների ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպմանը ևս, որի ընթացքում ՏԲ այլ հարցերի քննարկման շրջանակում խոսվելու է նաև ՀՀ պետական և ծառայություն մատուցող կառույցների միջև սոցիալական պայմանագրերի կնքման ու ֆինանսավորման առկա տարբերակների և հնարավորությունների մասին։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ