Հետազոտական արդյունքների գրքի շնորհանդես

Back to Նորություններ

Հետազոտական արդյունքների գրքի շնորհանդես

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում 2018թ․-ի օգոստոսի 1-ին ընթացավ աշխատանքային հանդիպում, որի շրջանակում ներկայացվեց և ամփոփվեց ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտության արդյունքները՝ իրականացված ՀՀ քաղաքաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ քաղաքաբնակ միգրանտների շրջանում առկա են ռիսկային սեռական վարքագծի որոշ դրսևորումներ: Դրանք ավելի արտահայտված են, երբ միգրանտները գտնվում են արտերկրում: ՄԻԱՎ վարակի տարածվածությունն այս խմբում ավելի բարձր է, քան ՀՀ արական սեռի ընդհանուր բնակչության շրջանում: Այս արդյունքը մտահոգիչ է, և պետք է ուշադրություն դարձվի այս խմբի շրջանում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն: Շարունակական ռիսկային վարքագիծը, այդ թվում և՛ սեռական հարաբերությունները տարբեր զուգընկերների հետ, և՛ պահպանակի ոչ մշտական օգտագործումը հնարավոր են դարձնում ՄԻԱՎ-ի և այլ վարակների փոխանցումը Հայաստանում և արտերկրում:

 


Հետազոտության ներկայացումը կարող եք գտնել այստեղ >>>

Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այս հղումով >>>

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ