Օգնող ձեռքը հաղթահարում է խոչընդոտները

Back to Նորություններ

Օգնող ձեռքը հաղթահարում է խոչընդոտները

Արամի հետ առաջին հանդիպումը եղավ «Արմենիկում» հիվանդանոցում 2017թ.-ի խոր աշնանը: Արդեն 10 տարի է ինչ ամուսնալուծված է և չնայած, որ ունի 3 երեխա շփվում է միայն ավագ դստեր հետ: Բարեկամների և ընտանիքի կողմից անտեսված է, ինչը ավելի խոցելի է դարձնում նրա իրավիճակը։

ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուների հորդորով սկսեց հաճախել ՀԿ-ի կազմակերպած փոխօգնության խմբերի հանդիպումներին և շփվել այն մարդկանց հետո, ովքեր նման իրավիճակներում ինչ-որ կերպ ելք են գտել ։

Հիվանդանոցում նրա առողջական վիճակը գնալով վատթարացավ և բժիշկները՝ որպես հնարավոր ելքուղի, առաջարկեցին արյան փոխներարկում իրականացնել: Հիվանդանոցի անձնակազմը հետևողական չեղավ իր իսկ առաջարկին և չիրականացրեց անհրաժեշտ գործողությունները` Արամի անվճարունակ լինելու պատճառով: ՀԿ-ի աշխատակիցները նախևառաջ կապվեցին նրա դստեր հետ և խնդրեցին լինել հոր կողքին և ցուցաբերել հոգեկան աջակցություն: Հաջորդիվ ՀԿ-ի անձնակազմը սկսեց արյան փոխներարկման հարցի լուծման մեծ արշավ իրականացնել: Բանակցությունները, գործողությունները տվեցին դրական արդյունք և Արամը ստացավ բուժման այդքան անհրաժեշտ կուրսը: Թվում էր հաղթահարվել է հիվանդության կրիտիկական փուլը, սակայն, նոր տարվա օրերին Արամի առողջական վիճակը կրկին վատացավ: Բժշկական հաստատությունները և անձնակազմը այդ օրերին պատշաճ աջակցություն չցուցաբերեցին և միայն ՀԿ-ի սոցիալական աշխատակիցը և հավասարը հավասարին խորհրդատուն էին, որ մնացին նրա հետ՝ տրամադրելով աջակցություն։

Հարկ եղավ նրան կրկին տեղափոխել հիվանդանոց և նորից ՀԿ-ի անձնակազմի օգնությամբ ստանալ անվճար բուժում: Հերթական ստուգումների ընթացքում նրա մոտ ախտորոշվում է տուբերկուլոզ, որը անհնարին է դարձնում նրա մնալը հիվանդանոցում։ Բուժման շարունակությունը ընթանում է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում:

Նրա առողջական վիճակը այժմ ավելի լավ է։ ՀԿ-ի աշխատակիցների ջանքերի շնորհիվ նա շփվում է ընտանիքի անդամների հետ:

Անշուշտ մենք շարունակում ենք աջակցել Արամին ՏԲ կենտրոնում ևս, և նա գիտի, որ իր բնակության հետ կապված խնդիրները, խորհրդատվության տրամադրումը մեր ՀԿ-ի կողմից կարող է ստանալ ցանկացած ժամանակ:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ