Հանդիպում Շիրակի մարզպետարանում

Back to Նորություններ

Հանդիպում Շիրակի մարզպետարանում

2018թ.-ի հուլիսի 6-ին Շիրակի մարզպետարանում կայացավ հանդիպում-քննարկում մարզում գործունեություն
ծավալող ՀԿ-ների և մարզի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչների թվում էր
նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը։ ՀԿ-ն ավելի
քան 10 տարվա իր գործունեության ընթացքում մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել մարզի այն
խմբերին, որոնք առնչություն են ունեցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ և հեպատիտներ հիվանդությունների հետ։
Փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի կողմից նախաձեռնած այս հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը
ներկայացրեց ՀԿ-ի ընթացիկ ծրագրերը, մասնավորապես շեշտադրելով «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք
հիմա» նախագիծը, որը ՀՀ-ում ընթանում է երրորդ տարին անընդմեջ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի
երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (TB-REP), որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպա
տակով: Խոսնակը հանգամանալից ներկայացրեց ծրագրի ընթացքում նկարահանված սոցիալական հոլովակները, որոնք
ուղղված են ՏԲ-ի վաղ հայտնաբերմանը և խարան/խտրականության դրսևորումների նվազեցմանը, կարևորեց ՏԲ
ոլորտում հավասարը հավասարին խորհրդատուների կառույցի ներդրման անհրաժեշտությունը և դպրոցներում
«Առողջ ապրելակերպ» առարկայի դերը։ Ա. Հարությունյանը բարձրաձայնեց նաև խարանի և խտրականության
դրսևորման դեպքերը Շիրակի մարզում՝ հատկապես կապված բուժհաստատություններում ծառայություններ
չտրամադրելու հետ։
Սույն հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության, այդ թվում
մարզում առկա լրատվական ցանցի միջոցով տարածել նպատակային տեղեկատվություն, որը կբարձրացնի
բնակչության իրազեկության մակարդակը, կշեշտադրի պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը
և կնվազեցնի վարակման ռիսկերը:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ