Սկսել նորից

Back to Նորություններ

Սկսել նորից

Ծնվել եմ Երևանում, 8 տարի անցկացրել քրեակատարողական հիմնարկում, ինչի պատճառով բանակում այդպես էլ չծառայեցի։

Կրեցի պատիժս օրենքի ամբողջ խստությամբ: Վերադարձա տուն ու հասկացա, որ հարազատներիցս որևէ մեկը չի ցանկանում ճանաչել ինձ, ապրել մեկ հարկի տակ։

Հայթայթած գումարով վարձեցի բնակարան ու փորձեցի գտնել աշխատանք։ Ահավոր վատ զգացողություն ունեի՝ թույլ էի, շատ շուտ հոգնում էի։ Ինձ մոտ ախտորոշեցին տուբերկուլոզ։ Սկսեցի ստանալ ստացիոնար բուժում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում։ 2 ամիս հետո դուրս գրվեցի, սակայն մինչ բուժման ավարտը պետք է ամեն օր այցելեի մոտակա պոլիկլինիկա և ընդունեի դեղերը բժշկի ներկայությամբ։ Օրվա կեցության հարցը լուծելու խնդրի առաջ էի և որոշում կայացրի հեռանալ հիմնական բնակության վայրից, ինչը և եղավ բուժումս դադարեցնելու պատճառը։

Այսպես անցկացրի 4 տարի։ Մի դժբախտ պատահարի ժամանակ այրվեցին անձս հաստատող բոլոր փաստաթղթերը և ես ուղղակի մնացի ձեռնունայն։

Օրերս հեռուստացույցով դիտեցի սոցիալական մի հոլովակ, ուր խոսվում էր այն մասին, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, և կա հասարակական կառույց, որտեղ դիմելով կարող ես ստանալ տուբերկուլոզի ախտորոշման, բուժման մասին տեղեկատվություն և աջակցություն։ Հոլովակում տրամադրված համարով զանգահարեցի «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ։ Կարճ ներկայացա, տեղեկացրի, որ չունեմ անձս հաստատող փաստաթուղթ և, որ ուզում եմ հետազոտվել։ ՀԿ-ի աշխատակիցը հաջորդ օրն իսկ այցելեց ինձ, միասին գնացինք կենտրոն և ես անցա բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Հիվանդությունը չէր նահանջել, այն մեկ անգամ ևս հաստատվեց, սակայն բուժման լրիվ նոր սխեմայով, քանի որ եղել էր երկարատև դադար։

Արդեն ստացիոնար բուժման փուլում եմ, ՀԿ-ի աշխատակիցների հետ կարելի է ասել գտնվում եմ ամենօրյա կապի մեջ, շուտով նրանց աջակցությամբ կլուծվի նաև իմ անձնագրի և բնակության հարցերը։

Պարզվեց, որ հեռարձակվող սոցիալական հոլովակները կարող են ունենալ այ այսպիսի ԱՌՈՂՋ ազդեցություն։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ