Դիտակետում են ՏԲ հիվանդների խնդիրները

Back to Նորություններ

Դիտակետում են ՏԲ հիվանդների խնդիրները

2019թ.-ի սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ գտնվող 24 ՏԲ հիվանդների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև հիվանդներ, որոնք ժամանել էին ՀՀ տարբեր մարզերից՝ բուժման ընթացքում առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում խոսվեց ստացիոնար բուժումից ամբուլատոր բուժման անցնելու կարևորության, բուժման անընդհատության պահպանման և ընդհատումների անդառնալի հետևանքների մասին: Հիվանդներին տեղեկացվեց նաև բանկային քարտի տրամադրման և գումարի փոխանցման ժամկետների մասին: Քարտերի հետ առնչվող թեման առավել խնդրահարույց է հիվանդի ստացիոնար բուժման կուրսից ամբուլատոր տեղափոխվելու ժամանակ: Երկխոսության ժամանակ պարզ դարձավ, որ կան ամբուլատոր բուժման մեջ գտնվող հիվանդներ, որոնք  դեռևս քարտ չեն ստացել և կամ  ունեն քարտ, սակայն գումարը չի փոխանցվել ամիսներ շարունակ:

Հիվանդներին տեղեկացվեց նաև բուժման ընթացքում իրենց իրավունքների, տրամադրված հնարավորությունների և հաշմանդամության կարգ ստանալու մասին:

Որոշ հիվանդներ ՀԿ-ի ներկայացուցիչների հետ ցանկացան ունենալ առանձնացրույցներ հեպատիտ Ց-ի պատճառով բուժումը բժիշկների կողմից ընդհատելու և կողմնակի դեղորայք ստանալու հնարավորությունների մասին:

Հանդիպման ավարտը ազդարարող փոքրիկ հյուրասիրության ընթացքում եղավ ավելի ջերմ և մտերմիկ ծանոթություն հաստատելու և զրուցելու հնարավորություն:

Հ.Գ

Հանդիպումից անմիջապես հետո հիվանդների քարտերի հետ առնչվող խնդիրները քննարկվեցին ՏԲ կենտրոնի հաշվապահության հետ և որոշներին տրվեցին լուծումներ:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ