Տուն ժայռի վրա

Back to Նորություններ

Տուն ժայռի վրա

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ՀԿ-ն իր գործունեության ընթացքում համագործակցել և համագործակցում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հետ։ Ինքնին յուրաքանչյուր գործակցում հնարավոր չէ հաջողված համարել, բայց նույնիսկ ոչ դրական ելքերն էլ մեզ տալիս են նորովի գործելու դրդապատճառ։ Մեր գործունեության ուղեծրում մարդիկ են, ովքեր հայտնվել են սոցիալական բարդ իրավիճակում հակոտնյա իրենց ցանկություններից ու կամքից։

Հիվանդության առկայություն (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, հեպատիտներ), օրվա հացի խնդրի լուծում, կեցության խնդիրներ… Այս խրթին դեպքերում քո՝ որպես կազմակերպություն, միայնակ գործելը ինչ խոսք որոշ առումով տանում է լուծումների, սակայն չի տանում խնդրի համապարփակ լուծումների առաջադրմանը։

Աշխատել ծայրահեղ աղքատության, խոցելի իրավիճակում հայտնված մարդկանց հետ, տրամադրել նրանց կացարան, իրականացնել ուղղորդված միջոցառումներ հիվանդությունների վաղ հայտնաբերման, հոգեկան կայուն իրավիճակի պահպանման առումներով, փորձել ժպիտ արթնացնել արդեն իսկ վաղուց չժպտացող աչքերում ․․․ հիրավի մեր օրերում քիչ հանդիպող իրադեպեր։ Բայց մեր կազմակերպությունը այստեղ կարող է խոսել նվաճումների մասին։

Վերոհիշյալ նվաճումը մեր կազմակերպությունը գրանցել է «Տուն ժայռի վրա» կազմակերպության հետ՝ 2017թ.-ին սկիզբ առած համագործակցության արդյունքում։ Բարի հեքիաթի անուն հիշեցնող այս ընկերությունը հետևողական է իր կարգախոսին․ «Հասնել նրանց, ում ոչ ոք չի հասնում»։ Մեզ այստեղ լրացնելու ոչինչ չի մնում, քան հավաստել, որ մեր կազմակերպությունների երկուստեք համակցված աշխատանքը շատ ու շատ մարդկանց դուրս են բերել աղքատության ու հիվանդության ճիրաններից, վերադարձրել հասարակություն՝ առողջ ու կյանքի հետագա ընթացքի բարի տեսլականով։

Այլընտրանքը մեկն է՝ շարունակական և հետևողական աշխատանք։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ