Սա օրինակ չէ

Back to Նորություններ

Սա օրինակ չէ

ՀԿ-ի և ՏԲ կենտրոնի համագործակցության արդյունքում ՀԿ-ի համայնքահեն մոնիթորինգային խմբի թիմը տեղեկանում է, որ ՏԲ ամբուլատոր փուլում գտնվող հիվանդը հրաժարվում է դեղորայք ընդունել։ ՀԿ-ի աշխատակիցները կապվում են հիվանդի հետ, ունենում հեռախոսային խոսակցություն։ Պարզվում է հիվանդը ունի նաև Դեխտերևի հիվանդություն և այդ պատճառով հրաժարվել է դեղեր ընդունելուց՝ պատճառաբանելով, որ հակատուբերկուլոզային դեղորայքի ընդունումից հոդերը սկսում են ցավել, ինչը խոչընդոտում է նրա տեղաշարժվելուն։

ՀԿ-ի աշխատակիցները ձեռք են բերում պայմանավորվածություն հանդիպել երկու եղբայրների և ծնողների հետ ապրող հիվանդին։ Տուն կատարած այցի ժամանակ ՀԿ-ի աշխատակիցները հանդիպում են նաև հիվանդի հորը։ Պարզվում է, որ նրան ևս բժիշկները ախտորոշած են լինում ՏԲ, սակայն արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով նա հրաժարված է լինում բուժումից։ ՌԴ տեղափոխվելու պատճառով էլ ՀԿ-ի աշխատակիցները այդ հիվանդի հետ կապը կորցրած են լինում։ Տղան կրկնում է հոր գործելաոճը և պատճառաբանում, որ դեղերի ընդունումից հրաժարումը առողջության վատթարացման չի տանի։

ՀԿ-ի աշխատակիցները սկսում են և՛ հոր, և՛ որդու հետ իրականացնել խորհրդատվությունների շարք, վատթարագույն հետևանքների մասին իրազեկող տեղեկատվության փոխանցում։

Աշխատանքային թիմի հետևողական և շարունակական աշխատանքի շնորհիվ տղան վերսկսում է բուժումը։ Նրա տվյալները ՀԿ-ի աշխատակիցները ուղարկել են ՏԲ կենտրոնի հաշվապահություն՝ ՏԲ հիվանդին ամբուլատոր բուժման փուլում ամսական տրամադրվող գումարը ստանալու նպատակով:

Հոր հետ ձեռք է բերվում համաձայնություն կրկին անցնել հետազոտություններ և սկսել բուժումը։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ