Դասընթաց լրագրողների համար

Back to Նորություններ

Դասընթաց լրագրողների համար

Հարգելի՛ լրագրող,
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 28-ից 29-ը Աղվերանի «Արթուրս» ռեզորթում կազմակերպում է «Տուբերկուլոզ հիվանդության խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները մեդիա ոլորտում» թեմայով երկօրյա դասընթաց:

Դասընթացին մասնակցելու համար հրավիրված են ՀՀ առցանց, տպագիր և հեռուստատեսության ոլորտում գործունեություն ծավալող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աշխատանքներում անդրադարձել են նշված թեմային:

Երկօրյա դասընթացները վարելու են ոլորտի լավագույն փորձագետները, որոնք տուբերկուլոզ հիվանդության ճիշտ լուսաբանման համար իրենց գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն մասնակիցներին։

Խնդրում ենք ուղղել նաև մեկական հարց ՏԲ-ով հիվանդ, վերապրած մարդկանց, ոլորտի կառավարման ներկայացուցիչներին:

ԿԱՐԵՎՈՐ է․
Կլինեն հանդիպումներ տուբերկուլոզ վերապրած անձանց հետ, ինչի արդյունքում կվերհանվեն ոլորտային իրական խնդիրները: Դասընթացին մասնակից լրագրողները պետք է ներկայացնեն խնդիրների և թեմայի մասին լուսաբանումներ դասընթացին հաջորդող 2 ամիսների ընթացքում:

ԾԱՆՈՒՑՈՒՄ.
Դասընթացին հրավիրված մասնակիցների տեղափոխման, սննդի և կեցության ծախսերը կհոգա «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն:
Վերոհիշյալ դասընթացն իրականացվում է Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով:

Հ. Գ.
Տուբերկուլոզ հիվանդությունը դեռևս հաղթահարված չէ ՀՀ-ում: Սոցիալական բնույթի այս հիվանդության վաղ հայտնաբերումը, բուժման անընդհատության ապահովումը յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում պետք է լինի: Ձեր մասնակցությամբ նմանատիպ միջոցառումները ևս խթան են խնդրի կանխարգելման հարցում և հնարավորություն են տալիս ի վերջո հասնել թիրախային նպատակին՝ գրանցել տուբերկուլոզի 0 դեպք 2030թ․-ին:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ