Գնառաջարկի տրամադրում

Back to Նորություններ

Գնառաջարկի տրամադրում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2018թ.-ի հուլիսի 28-ին, Հեպատիտների համաշխարհային օրվա միջոցառումների համատեքստում, ՀՀ 400 քաղաքացիների շրջանում անցկացնելու է Հեպատիտ B-ի և C-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն: 

Սույն նկատառումով ՀԿ-ին անհրաժեշտ են թեստավորման փաթեթների ձեռքբերում ըստ ներքոնշյալ չափորոշիչների:

N Թեստ-հավաքածուներ և բժշկական նշանակության ապրանքներ Տեխնիկական բնութագիր Չափման միավոր Քանակ
1 իմունաքրոմատոգրաֆիկ արագ թեստ հեպատիտ C-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների (HCV Ab) հայտնաբերման համար Նախատեսված է ամբողջական արյան մեջ հեպատիտ C-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների HCV Ab հայտնաբերման համար` արագ մեթոդով: Կիրառվող ռեկոմբինանտ հակածինները՝ Core, NS3, NS4, NS5:
ISO13485 որակի վկայականի առկայություն: Արտոնագրված Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից:
Պիտանելիության ժամկետի առնվազն 75%-ի առկայություն մատակարարման պահին:
Թեստի տեսակը՝ կասետային (Cassette):
Հետազոտության համար անհրաժեշտ ժամանակը՝ առավելագույնը 20 րոպե: Զգայունությունը՝ 100%: Սպեցիֆիկությունը՝ նվազագույնը 99,4%:
հատ 400
2 իմունաքրոմատոգրաֆիկ արագ թեստ հեպատիտի B-ի հակածնի (HBs Ag) հայտնաբերման համար Նախատեսված է ամբողջական արյան մեջ հեպատիտ B-ի վիրուսի մակերեսային հակածնի (HBsAg) հայտնաբերման համար`արագ մեթոդով:
ISO13485 որակի վկայականի առկայություն:
Պիտանելիության ժամկետի առնվազն 75%-ի առկայություն մատակարարման պահին:
Թեստի տեսակը՝ կասետային (Cassette):
Հետազոտության համար անհրաժեշտ ժամանակը՝ առավելագույնը 20 րոպե: Զգայունությունը 100%: Սպեցիֆիկությունը 100%:
հատ 400

Կազմակերպություններն իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի հուլիսի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:  

Գնումը կիրականացվի «Gilead Science» դեղագործական ընկերության ֆինանսավորմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ

ՀՀ, ք. Երևան 0031, Բաշինջաղյան 133

ppan777@gmail.com

(+37410)352004; (+37477)272014; (+37455)272014; (+37491)272014

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ