ՄՀՀ անդամների ընտրությունների ներկայացման գործառույթներ

Back to Նորություններ

ՄՀՀ անդամների ընտրությունների ներկայացման գործառույթներ

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում ՏԲ շահառուների ամենամսյա հանդիպումը այս անգամ կայացավ սեպտեմբերի 27-ին։ Մասնակիցները 25-ն էին, որոնք մասնավորապես ՏԲ ամբուլատոր փուլում գտնվող հիվանդներ էին, ՏԲ հաղթահարած անձինք և ՏԲ/ՄԻԱՎ համավարակով հիվանդներ։ Այս տարվա ավարտին ՀՀ-ում պլանավորվում է իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամների ընտրություններ։ ՏԲ և ՄԻԱՎ համայնքի ներկայացուցիչների ընտրման և առաջադրման առումով ՀԿ-ն իր ամենօրյա աշխատանքներում իրականացնում է հետևողական գործառույթներ և այս հանդիպման բուն թեմատիկան ևս նվիրված էր ՄՀՀ առաջիկա ընտրություններին։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահը և փոխնախագահը, ովքեր սկսած 2007թ․-ից ընդգրկված են ՄՀՀ կազմում, ներկաներին մանրամասն բացատրեցին համակարգի կազմի ընտրման առանձնահատկությունները, գործառույթները և առաջադրված խնդիրները։ Հիմնական խնդրի ուղին մեկն է․ անձը, որպես ՄԻԱՎ, ՏԲ համայնքի ներկայացուցիչ ինչպես պետք է առաջադրվի, ընտրվի և ներգրավվի ՄՀՀ աշխատանքներում՝ դրանով իսկ պարտավորվելով հասցնել համայնքի առաջ ծառացած խնդիրները նպատակակետին։

Մինչ ՏԲ և ՄԻԱՎ համայնքի ներկայացուցիչների վերջնական ընտրման  փուլը, մասնակիցների հետ կանցկացվի որոշակի դասընթացային հանդիպումներ և նրանց իսկ առաջարկով և ընտրությամբ կառաջադրվի ՄՀՀ ներկայացուցիչը։ Հանդիպման երկրորդ հատվածում նախագծի համակարգող մարմնի մոդերատորությամբ իրականացվեց հարց ու պատասխան ձևաչափով քննարկում։ «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի աշխատանքային պլանում առկա են աշխատանքներ, որոնք վերաբերում են ՏԲ թեմայով զանգվածային լրատավամիջոցների ներկայացուցիչների հետ դասընթացների անցկացմանը։ Մինչ դասընթացը, մեդիա ոլորտի ներկայացուցիչների շրջանում իրականացվել էր հարցում, թե ինչ հարցեր ունեն նրանք , որոնք կուզենային ուղղել ՏԲ հիվանդներին և ՏԲ վերապրած անձանց։ Հավաքագրված մեկ տասնյակից ավել հարցերը ուղղվեցին ներկաներին, ինչը հնարավորություն տվեց բացահայտել խնդիրներ՝ կապված խարանի/խտրականության, բուժման ընթացքում ծագած դժվարությունների, սոցիալական կարգավիճակի խոցելիության դեպքերի առումով։ Ստացված պատասխանները գրանցվեցին և կտրամադրվեն լրագրողներին, որի նպատակը պետք է լինի ՏԲ ոլորտում իրական խնդիրների վերհանման և լուսաբանման առանձնահատկությունների հետևողական աշխատանքին։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ