«Изменения возможны. Давайте действовать сейчас »2018

Հանդիպում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի հետ

2018թ.-ի հուլիսի 30-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը և հավասարը հավասարին խորհրդատու Ա.Ավչյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը երկու կառույցների համագործակցության շարունակականության ապահովումն էր, ծրագրային հետագա պլանների հստակեցումը  և ոլորտային առկա խնդիրների քննարկումը։ Ավելին >>>


Հանդիպում ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ

2018թ.-ի հուլիսի 26-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ։ Հանդիպման շարժառիթը արդեն երրորդ տարին անընդմեջ ընթացող «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծային հարցերի/հիմնախնդիրների քննարկումն էր։ Հանդիպման օրակարգային թեմաներն էին`

  • Սեպտեմբեր 2018թ.-ին կայանալիք ՄԱԿ-ի ՏԲ հարցերով բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում ՀՀ կառավարության մասնակցության, ադվոկացիայի, հաղորդակցման և ներգրավածության հարցերի քննարկում,
  • Տուբերկուլոզի հարցերով Գլոբալ Կոկուսում ՀՀ ներկայացուցչության նշանակում,
  • Հանրային հեռուստատեսության ցանցով ՏԲ-ի վաղ հայտնաբերման և խարան/խտրականության թեմաներով նկարահանված սոցիալական հոլովակների հեռարձակման ջատագովություն,
  • Հոկտեմբեր 2018թ.-ին կայանալիք մարզային առողջապահական կառույցների ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպման մասնակցություն,
  • ՏԲ-ով հիվանդ մարդկանց ներգրավում հիվանդների վերականգնողական աշխատանքներում որպես հավասարը հավասարին խորհրդատուներ։ Ավելին>>>

Ոլորտային խնդիրների կարգավորումները իրականացվում են շահառուների ներգրավմամբ

2018թ․-ի հուլիսի 13-ին «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծի շրջանակներում իրականացավ ՏԲ համայնքի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հանդիպման ձևաչափը և խոսնակների ներկայացման կերպը ունեին որոշակի առանձնահատկություններ, որոնք ուղղված էին ՏԲ համայնքի ներկայացուցիչների անմիջական ներգրավածության հարցերին, երբ խոսքը վերաբերում է պետական հարթակներում ոլորտային խնդիրների առաջադրման և լուծումների ուղիների մեխանիզմներին, ինչպես նաև համայնքի

ներկայացուցիչների՝ որպես ակտիվիստների, կարողությունների հզորացմանը։ Անահիտ Հարությունյանը («Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ) հանդիպման սկզբում ներկաներին ծանոթացրեց 2018թ․-ին ՏԲ ոլորտի առնչությամբ միջազգային հարթակներում արդեն իսկ եղած և ակնկալվող միջոցառումների մասին, առանձնացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սույն թվականի սեպտեմբերին կայանալիք միջոցառմանը ՀՀ-ից ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունը, ՀԿ ներկայացուցիչների և ՀՀ ԱՆ նախարարի, ԱԺ պատգամավորների, ՏԲ դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր տնօրինության, ԱՀԿ-ի Հայաստանյան ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների աշխատանքների գրաֆիկը։Ավելին>>>


ՏԲ շահառուների շրջանում սոցիալ-իրավական խնդիրների դուրսբերումը և ուղղորդման գործիքները

2018 թ.-ի հունիսի 16-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում կայացավ հանդիպում ՏԲ շահառաուների հետ։ Սույն հանդիպումը իրականացավ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ ՀՀ-ում արդեն երրորդ տարին ընթացող նախագծի շրջանակներում իրականացվել են բազմապիսի գործողություններ՝ ՏԲ-ի հիվանդակենտրոն մոդելի ներդրման, հանրային իրազեկման բարձրացման, շահառուների կարիքների գնահատման, ակտիվիստների կարողությունների զարգացման, նպատակային աշխատանքային ցանցի ստեղծման տեսքով: Ավելին>>>


Սոցիալական հոլովակ նկարահանող կազմակերպության ընտրության մրցույթ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում սոցիալական հոլովակ նկարահանող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Նկարագրությունը

Պատրաստել տուբերկուլոզի բուժման գործընթացի ընդհատումների նվազեցմանը առնչվող սցենար, իրականացվել նկարահանումներ, գրաֆիկա, մշակել դիզայն, ձայնագրել ուղեկցող տեքստերը, տեղադրել ուղեկցող լուսագրերը:

Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա փորձ, կարող են տեխնիկական և բովանդակային առումով բավարարել առաջադրված խնդիրները: Ավելին >>>


Փորձագետի ընտրության մրցույթ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում հայտարարում է փորձագետի ընտրության մրցույթ։ Սույն նախագիծը ՀՀ-ում ընթանում է երրորդ տարին անընդմեջ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (TB-REP), որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով: Ավելին >>>