Հանդիպում ԱՀԿ գրասենյակում

Back to Նորություններ

Հանդիպում ԱՀԿ գրասենյակում

2018թ.-ի սեպտեմբերի 27-ին կայացավ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ղեկավարի և հանրային կապերի պատասխանատուի հերթական հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնող կողմը հասարակական կառույցինն էր, որի արդյունքում քննարկվեցին ՀՀ-ում տուբերկուլոզի ընթացիկ ծրագրերի կարգավիճակի և առաջիկա անելիքների մանրամասները։ ՀԿ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագիրը, որի ներդրման աշխատանքներում ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը մշտապես ցուցաբերել է իր աջակցությունը։ Սույն նախագծի միջոցառումների համատեքստում 2018թ.-ի ավարտին պլանավորվում է իրականացնել ՀՀ մարզերի կառավարման մարմինների հետ հանդիպում, ուր քննարկվելու են հարցեր կապված պետության պատվիրակման մեխանիզմների հետ։ Այստեղ անդրադարձ է արվելու նաև ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությանը, որը վերաբերում է ՀՀ-ում սոցիալական պայմանագրի (պատվերի) կիրառման հնարավորություններին։ Կատարված հետազոտության շրջանակներում ԱՀԿ-ի տեղական գրասենյակը հանդես կգա որպես տեխնիկական աջակից։

ԱՀԿ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ ՀԿ-ի ներկայացուցիչները խոսեցին նաև համայնքային մոնիթորինգի իրականացման մեխանիզմների մասին։ Սույն գործառույթը, որը ներդրվել է բացառապես ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՏԲ կանխարգելման ազգային կենտրոնի համագործակցության արդյունքում, նպատակ ունի բարելավել ՏԲ-ի բուժման բարեհաջող ելքերի վիճակագրությունը՝ դրանով իսկ ընդառաջել երկրին՝ հասնել ԱՀԿ-ի սահմանած ցուցանիշներին։ ՏԲ-ի բուժման անընդհատության ապահովման առումով մյուս կարևոր հանրային միջոցառումը սոցիալական հոլովակի նկարահանումը և հեռարձակումն է։ ԱՀԿ ներկայացուցիչը այստեղ ևս իր պատրաստակամությունը հայտնեց տարածել իր դիտարկումները և ուղղորդումները հոլովակի սցենարի առնչությամբ։ Կառուցողական այս երկխոսության արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետայսու ևս շարունակել պահպանել համագործակցության ընդունված ձևաչափը, ինչը միմիայն կօգնի երկրում ՏԲ հիվանդության կանխարգելման գործընթացին։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ