ՏԲ-ով հիվանդ անձանց ներուժի զարգացում
2018թ.-ի դեկտեմբերի 21-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ում իրականացավ ՏԲ հիվանդների հետ այս տարվա մեջ արդեն 6-րդ ամփոփիչ հանդիպումը։ Շահառուների գրեթե մեծամասնությունը առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ հանդիպումների։ Նրանց հետ ոչ նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունեցել էր ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուն, երբ նրանք գտնվել են ստացիոնար բուժման փուլում և նրանց հորդորել մասնակցել նաև ամենամսյա այս հանդիպումներին։
Բարձրաձայնում ենք ոլորտում առկա խնդիրները
2018թ.-ի նոյեմբերի 22-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի աջակցությամբ իրականացրեց հանդիպում։ Հանդիպմանը ներկա էին 20 ՏԲ հիվանդներ։ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» 2018 նախագծի շրջանակներում արդեն երկրորդ անգամ է, որ ստացիոնար բուժում ստացող հիվանդների ներգրավմամբ կազմակերպվում է հանդիպում Տուբերկուլոզի կենտրոնում՝ ելնելով ՏԲ հիվանդների կարիքներից։ Հանդիպման հիմնական նպատակը հիվանդների բուժման ընթացքում առկա խոչընդոտների դուրսբերումն էր և հետագայում այդ խնդիրների հիման վրա ադվոկացիոն գործունեության իրականացումը, ինչպես նաև հիվանդներին իրավական, սոցիալական աջակցության տրամադրումը։ Մասնակից հիվանդները արդեն իսկ ծանոթ էին ՀԿ-ի աշխատակիցներ Արման Ավչյանի և Գոհար Նիազյանի հետ, ովքեր այս նախագծի շրջանակում իրականացնում են մոնիթորինգային այցեր և վերլուծություններ։ Սակայն հիվանդների այս խումբը ՀԿ-ի մնացյալ աշխատակիցների հետ այս ձևաչափով հանդիպում դեռևս չէր ունեցել։
Միջազգային փորձագետները ներկայացնում են սոցիալական պատվիրակման գործառույթները
2018թ․-ի հոկտեմբերի 5-6-ը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որը միտված էր ՏԲ համայնքի կարողությունների ուժեղացմանը, երբ խոսքը վերաբերում է սոցիալական պատվիրակման պայմանագրի միջոցներով ՏԲ հիվանդների հիվանդակենտրոն մոդելի աջակցության ապահովմանը։ Սույն հանդիպման անցկացման համար ՀՀ էր հրավիրվել Տիմուր Աբդուլաևը, ով աշխատում է ՄԱԶԾ, ԱՀԿ և Գլոբալ հիմնադրամի կառույցներում որպես մարդու իրավունքների և հանրային առողջության հարցերով խորհրդատու, ինչպես նաև հանդիսանում է «Stop TB Partnership»-ի, Գլոբալ հիմնադրամի CRG խորհրդատվական խմբի, տուբերկուլոզ վերապրած մարդկանց եվրասիական ցանցի և «TB Europe Coalition»-ի ղեկավար կոմիտեի անդամ: Տ․ Աբդուլաևը իր երկօրյա դասախոսությունները անցկացրեց Արշակ Գասպարյանի (Սոցիալական արդարադատության փորձագետ, քրեական արդարադատության ոլորտում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ) հետ համատեղ։
Դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար
2018թ․-ի սեպտեմբեր 28-29 «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ ներդրվեց նպատակային մի բացառիկ մոդուլ ևս, որի անմիջական շահառուները մեդիա ոլորտի ներկայացուցիչներն էին, իսկ փորձագետները՝ ՀՀ Առողջապահության նախարարության և մեդիա դաշտի ներկայացուցիչներ։ Մասնակիցների հավաքագրումը իրականացվել էր՝ հաշվի առնելով առողջապահական և բացառապես ՏԲ թեմաներով լուսաբանման փորձը։ Մինչ դասընթացը հրավիրված մեդիա փորձագետը իրականացրել էր մեդիա մոնիթորինգ և առանձնացրել այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այն առումով անդրադարձել էին ՀՀ-ում ՏԲ-ի առկա իրավիճակին և ոլորտի հետ առնչություն ունեցող այլ թեմաներին։ Մոնիթորինգի ժամանակահատված էր ընտրվել 2017թ․-ի սեպտեմբերից մինչ 2018թ․-ի սեպտեմբերը։
2018թ.-ի սեպտեմբերի 27-ին կայացավ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ղեկավարի և հանրային կապերի պատասխանատուի հերթական հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնող կողմը հասարակական կառույցինն էր, որի արդյունքում քննարկվեցին ՀՀ-ում տուբերկուլոզի ընթացիկ ծրագրերի կարգավիճակի և առաջիկա անելիքների մանրամասները։ ՀԿ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագիրը, որի ներդրման աշխատանքներում ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը մշտապես ցուցաբերել է իր աջակցությունը։ Սույն նախագծի միջոցառումների համատեքստում 2018թ.-ի ավարտին պլանավորվում է իրականացնել ՀՀ մարզերի կառավարման մարմինների հետ հանդիպում, ուր քննարկվելու են հարցեր կապված պետության պատվիրակման մեխանիզմների հետ։
ՄՀՀ անդամների ընտրությունների ներկայացման գործառույթներ
«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում ՏԲ շահառուների ամենամսյա հանդիպումը այս անգամ կայացավ սեպտեմբերի 27-ին։ Մասնակիցները 25-ն էին, որոնք մասնավորապես ՏԲ ամբուլատոր փուլում գտնվող հիվանդներ էին, ՏԲ հաղթահարած անձինք և ՏԲ/ՄԻԱՎ համավարակով հիվանդներ։ Այս տարվա ավարտին ՀՀ-ում պլանավորվում է իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամների ընտրություններ։ ՏԲ և ՄԻԱՎ համայնքի ներկայացուցիչների ընտրման և առաջադրման առումով ՀԿ-ն իր ամենօրյա աշխատանքներում իրականացնում է հետևողական գործառույթներ և այս հանդիպման բուն թեմատիկան ևս նվիրված էր ՄՀՀ առաջիկա ընտրություններին։
Հարգելի՛ լրագրող,
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 28-ից 29-ը Աղվերանի «Արթուրս» ռեզորթում կազմակերպում է «Տուբերկուլոզ հիվանդության խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները մեդիա ոլորտում» թեմայով երկօրյա դասընթաց:
Դասընթացին մասնակցելու համար հրավիրված են ՀՀ առցանց, տպագիր և հեռուստատեսության ոլորտում գործունեություն ծավալող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աշխատանքներում անդրադարձել են նշված թեմային:
ՏԲ շահառուների նամակ-ուղերձը ստորագրված է և հանձնվելու է վարչապետ Ն․ Փաշինյանին
2018թ․-ի օգոստոսի 22-ին ՀՀ Առողջապահության նախարարության Տուբերկուլոզի (ՏԲ) դեմ պայքարի ազգային կենտրոնում կայացավ իր բնույթով բացառիկ մի հանդիպում տուբերկուլոզի ստացիոնար բուժում ստացող հիվանդների և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ ՀԿ-ի ներկայացուցիչների միջև։ Մասնակիցների հավաքագրումը իրականացրել էր Արման Ավչյանը, ով արդեն մի քանի ամիս է ինչ կենտրոնում իրականացնում է հավասարը հավասարին խորհրդատվություն։ Բուժում ստացող հիվանդների ներգրավվումը նպատակային հանդիպումներին խիստ կարևորվում է ՀԿ-ի գործելաոճում, քանի որ սիներգիկ հենքով կատարված աշխատանքներն են, որ ունեն բարձր արդյունավետություն և ապահովում են հիվանդների բուժման անընդհատությունը:
Հանդիպում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի հետ
2018թ.-ի հուլիսի 30-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը և հավասարը հավասարին խորհրդատու Ա.Ավչյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը երկու կառույցների համագործակցության շարունակականության ապահովումն էր, ծրագրային հետագա պլանների հստակեցումը և ոլորտային առկա խնդիրների քննարկումը։
Հանդիպում ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ
2018թ.-ի հուլիսի 26-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ։ Հանդիպման շարժառիթը արդեն երրորդ տարին անընդմեջ ընթացող «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծային հարցերի/հիմնախնդիրների քննարկումն էր։ Հանդիպման օրակարգային թեմաներն էին`
- Սեպտեմբեր 2018թ.-ին կայանալիք ՄԱԿ-ի ՏԲ հարցերով բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում ՀՀ կառավարության մասնակցության, ադվոկացիայի, հաղորդակցման և ներգրավածության հարցերի քննարկում,
- Տուբերկուլոզի հարցերով Գլոբալ Կոկուսում ՀՀ ներկայացուցչության նշանակում,
- Հանրային հեռուստատեսության ցանցով ՏԲ-ի վաղ հայտնաբերման և խարան/խտրականության թեմաներով նկարահանված սոցիալական հոլովակների հեռարձակման ջատագովություն,
- Հոկտեմբեր 2018թ.-ին կայանալիք մարզային առողջապահական կառույցների ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպման մասնակցություն,
- ՏԲ-ով հիվանդ մարդկանց ներգրավում հիվանդների վերականգնողական աշխատանքներում որպես հավասարը հավասարին խորհրդատուներ։
Ոլորտային խնդիրների կարգավորումները իրականացվում են շահառուների ներգրավմամբ
2018թ․-ի հուլիսի 13-ին «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծի շրջանակներում իրականացավ ՏԲ համայնքի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հանդիպման ձևաչափը և խոսնակների ներկայացման կերպը ունեին որոշակի առանձնահատկություններ, որոնք ուղղված էին ՏԲ համայնքի ներկայացուցիչների անմիջական ներգրավածության հարցերին, երբ խոսքը վերաբերում է պետական հարթակներում ոլորտային խնդիրների առաջադրման և լուծումների ուղիների մեխանիզմներին, ինչպես նաև համայնքի
ներկայացուցիչների՝ որպես ակտիվիստների, կարողությունների հզորացմանը։ Անահիտ Հարությունյանը («Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ) հանդիպման սկզբում ներկաներին ծանոթացրեց 2018թ․-ին ՏԲ ոլորտի առնչությամբ միջազգային հարթակներում արդեն իսկ եղած և ակնկալվող միջոցառումների մասին, առանձնացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սույն թվականի սեպտեմբերին կայանալիք միջոցառմանը ՀՀ-ից ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունը, ՀԿ ներկայացուցիչների և ՀՀ ԱՆ նախարարի, ԱԺ պատգամավորների, ՏԲ դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր տնօրինության, ԱՀԿ-ի Հայաստանյան ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների աշխատանքների գրաֆիկը։
ՏԲ շահառուների շրջանում սոցիալ-իրավական խնդիրների դուրսբերումը և ուղղորդման գործիքները
2018 թ.-ի հունիսի 16-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում կայացավ հանդիպում ՏԲ շահառաուների հետ։ Սույն հանդիպումը իրականացավ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ ՀՀ-ում արդեն երրորդ տարին ընթացող նախագծի շրջանակներում իրականացվել են բազմապիսի գործողություններ՝ ՏԲ-ի հիվանդակենտրոն մոդելի ներդրման, հանրային իրազեկման բարձրացման, շահառուների կարիքների գնահատման, ակտիվիստների կարողությունների զարգացման, նպատակային աշխատանքային ցանցի ստեղծման տեսքով:
Սոցիալական հոլովակ նկարահանող կազմակերպության ընտրության մրցույթ
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում սոցիալական հոլովակ նկարահանող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Նկարագրությունը
Պատրաստել տուբերկուլոզի բուժման գործընթացի ընդհատումների նվազեցմանը առնչվող սցենար, իրականացվել նկարահանումներ, գրաֆիկա, մշակել դիզայն, ձայնագրել ուղեկցող տեքստերը, տեղադրել ուղեկցող լուսագրերը:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա փորձ, կարող են տեխնիկական և բովանդակային առումով բավարարել առաջադրված խնդիրները:
Փորձագետի ընտրության մրցույթ
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում հայտարարում է փորձագետի ընտրության մրցույթ։ Սույն նախագիծը ՀՀ-ում ընթանում է երրորդ տարին անընդմեջ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (TB-REP), որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով: