Հարգելի գործընկեր, մայիս 22-ին հրավիրում ենք ներկա գտնվել «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի հաշվետու միջոցառմանը: 2016թ.-ին կատարված աշխատանքների, ուղղակի և անուղղակի շահառուների ներգրավվածության, գրանցված հաջողությունների և նախագծի շարունակականության մասին կխոսի «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: 

Ավելին >>>

 

 

 


Մայիսի 22-ին ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում կայացավ «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» ծրագրի ամփոփումը: Ծրագիրը իրականացվել էր 2016 թվականին, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ, TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի անձնակազմը (նախագծի իրականացման պատասխանատուներ) մանրամասն ներկայացրեց ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլը, քանակական առումով վերծանված հետազոտությունները, ստացված արդյունքները, գրանցված խոչընդոտները և շարունակականության հնարավորությունները:  

Ավելին >>>

 

 


2017-ի հունիսի 29-30-ը «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչները (ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյան և հանրային կապերի պատասխանատու Աննա Գալստյան) մասնակցեցին Մոլդովայի մայրաքաղաք Քիշինյովում անցկացվող տուբերկուլոզի կանխարգելման, հիվանդակենտրոն, նորարարական մոդելների ներդրման, մոնիթորինգային համակարգերի կառավարման թեմաներով երկօրյա տեխնիկական խորհրդատվությանը: Հանդիպումները ընթանում էին TB Rep տարծաշրջանային ծրագրի շրջանակում: Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները (Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն) մասնակցեցին նաև տուբերկուլոզի, դեղակայուն տուբերկուլոզի առումով առողջապահական համակարգերի ուժեղացման վերաբերյալ տարածաշրջանային EECA ծրագրի միջոցառմանը:

 

 


«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախաձեռնությամբ, TB-REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ (ԱՀԿ) հուլիսի 22-23-ը Աղվերանում ընթացան արտագնա աշխատանքային հանդիպումներ՝ «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում:

Սույն նախագիծը մեկնարկել է 2016թ.-ին, որի գործողությունները ըստ տարիների տարբեր են՝ ելնելով դրված նպատակների և ակնկալվող արդյունքների սահմանումներից:

2016թ.-ին սույն նախագծի շրջանակներում իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել ՏԲ կաբինետների բժիշկների և ՏԲ-ով հիվանդների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության ուսումնասիրմանը, դրա հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև բնակչության շրջանում տուբերկուլոզի (ՏԲ) վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, խնդրի մասին տարբեր գյուղական համայնքներում իրազեկության բարձրացմանը: Ավելին >>>


Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցած էթիկայի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի կողմից ներկայացված «Տուբերկուլոզով հիվանդ մարդկանց կարիքի գնահատում» հետազոտական ծրագրի լրամշակված փաստաթղթերի փաթեթը: «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Ա.Ալագուլյանը ներկայացրեց փաստաթղթերի փաթեթում կատարված փոփոխությունները և պատասխանեց հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին: Էթիկայի հանձնաժողովի անդամները որոշակի դիտողություններ անելուց հետո հավանություն տվեցին «Տուբերկուլոզով հիվանդ մարդկանց կարիքի գնահատում» հետազոտական ծրագրի անցկացմանը և փաստաթղթերի փաթեթին:

 

 


2017 թ-ի. դեկտեմբերի 28-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում տեղի ունեցավ նախկինում ՏԲ-ով հիվանդ կամ ՏԲ-ի հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ նպատակային ֆոկուս խմբի հանդիպում:

ՏԲ –ի հետ առնչվող ցանցի ստեղծման և գործարկման նախաձեռնությունը իրականացվեց «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում: Առաջին հանդիպումը նպատակ ուներ շոշափել ՏԲ ոլորտի մի քանի ասպեկտներ, որոնք թույլ  կտային ներկաներին գործել շահերի պաշտպանության ակտիվության հարցերում: Ավելին>>>

 

 

 


2018թ.-ի հունվարի 15-ին տեղի ունեցավ ՏԲ ադվոկացիոն ցանցի երկրորդ հանդիպումը: Ցանցի շրջանակներում արդեն իսկ իրականացված աշխատանքների և հետագա անելիքների մասին բացման խոսքով հանդես եկավ Ա. Հարությունյանը, ով հանդիսանում է  ՀԿ-ի նախագահը և «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի ղեկավարը:

Այս հանդիպմանը ներկա էր նաև «Տուբերկուլոզը և ես» ՀԿ-ի հիմնադիր Մարիամ Դավթյանը: Հանդիպման հիմնական նպատակը ՏԲ համայնքի նպատակային կարողությունների զարգացումն էր «Տուբերկուլոզով հիվանդ մարդկանց կարիքի գնահատում» հետազոտական ծրագրի աշխատանքների անցկացման մասով: ՀԿ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Ա. Ալագուլյանի գլխավորությամբ անցում կատարվեց հարցաշարի բոլոր հարցերին, մանրամասն քննարկվեց յուրաքանչյուր հարցի բովանդակային և նպատակային ասպեկտները, ներկաների առաջարկությունները համալրումների տեսքով ներառվեցին հարցաշարում, ինչպես նաև պլանավորվեց այլ ակտիվիսների ներգրավման և նյութի ներկայացման գործողությունները:

 

 

 


2018թ.-ի փետրվարի 12-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի կոնֆերանսների դահլիճում կայացավ ավելի քան 20 ՏԲ շահառուների հետ հանդիպում։ «Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք» ընդհանուր գաղափարի շուրջ մեկտեղված անձինք միասին սկսեցին անցնել այս գաղափարի վերծանման հաջորդական քայլերով։ Մասնակից շահառուների ընտրությունը կատարվել էր 240 ՏԲ-ով հիվանդ անձանց շրջանում անցկացված կարիքների գնահատման հարցումների ընթացքում։ Հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացվեց մեր ՀԿ-ի ստեղծման պատմությունը, կատարված աշխատանքները, ադվոկացիոն գործողությունները և արդեն իսկ գրանցված հաջողությունները։ Ավելին >>>

 

 

 

 

 


2018թ-ի փետրվարի 27-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացավ ՏԲ համայնքի կարողություններին ուղղված դասընթացի անցկացումը։ ՀՀ-ում ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացված նպատակային դասընթացը ուներ որոշակի 2 ուղղվածություն․ Ավելին >>>

 

 


Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում» թեմայով:

Բանախոսներն էին՝

Անահիտ Հարությունյան«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ
Լյուբով Նիկոլայան , Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ԱՆ գլխավոր ֆտիզիատոր 

Ալվինա Ալագուլյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» Գնահատման և մոնիթորինգի մասնագետ
Աննա Գալստյան, «Դրական մարդկանց հայկական ցանց», Հանրային կապերի պատասխանատու

Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեց Հայաստանում ՏԲ հիվանդության հետ առնչություն ունեցող վիճակագրությունը, հիվանդակենտրոն մոդելի ներդրման փորձը, ֆինանսավորման աղբյուրները, 240 հիվանդների շրջանում կատարված կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև ՏԲ հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումների բնութագիրը։ Ավելին>>>

 


Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը՝ մարտի 24-ին, ”Stop TB Partnership” կազմակերպության (http://www.stoptb.org) ջատագովությամբ, ամբողջ աշխարհում իրականացվեցին հանրային միջոցառումներ «Փնտրվում են լիդերներ ՏԲ-ից ազատ երկիր ունենալու համար» խորագրով: Նմանատիպ խորագրով հանրային միջոցառումներ իրականացվեցին աշխարհի գրեթե 20 քաղաքներում, և հատուկ նշանակության կառույցները լուսավորվեցին կարմիր գույնով: Հայաստանը, ի դեմս «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության, Գլոբալ hիմնադրամի TB-REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պատմության թանգարանի աջակցությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ ևս ցույց տվեց իր պատրաստակամությունը տուբերկուլոզի դեմ պայքարում՝ միանալով միջազգային նախաձեռնությանը: Ավելին>>>

 


Սոցիալական հոլովակներ՝ ուղղված տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը և խարանի/խտրականության դեպքերի նվազեցմանը

 


Տուբերկուլոզի կանխարգելման և բուժման կազմակերպման գործընթացները ՀՀ-ում