Մայիսի երրորդ կիրակի օրը աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը

Back to Նորություններ

Մայիսի երրորդ կիրակի օրը աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը

2017թ.-ի մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային International AIDS Candlelight Memorial կազմակերպության նախաձեռնությանը, Հյուսիսային պողոտայում կազմակերպեց և իրականացրեց նպատակային ակցիա՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Նմանատիպ ակցիա ՀԿ-ն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացնում է արդեն տասը և ավելի տարիներ:

Ակցիայի ընթացքում, Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական կլինիկայում, բժիշկների օգնությամբ ան­ցորդներին հնարավորություն տրվեց ստանալ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վություն, արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Այս միջոցառումը նպատակ ուներ հասարա­կութ­յան շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից: Այս տարի ընդհանուր առմամբ թեստավորմանը մասնակցեցին 121 անցորդներ, և ուրախալի փաստ էր, որ դրական դեպքեր չարձանագրվեցին: Այս տարի ևս, ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացած անձանց,  միջոցառման մասնակիցները կազմակերպեցին սիմվոլիկ մոմավառություն: Միայն թե այս գործողությամբ չսահմանափակվեց ակցիայի իրազեկման բլոկի սահմանները: Ելնելով ժամանակի մարտահրավերներից, յուրաքանչյուր անգամ դրանք նորովի են մատուցվում հանրությանը: Գործընկեր հասարակական կառույցների աշխատակիցների(ՁԻԱՀ-ի Կանխարգելման Միավորում, Տուբերկուլոզը և ԵՍ), ՀՀ ԱՆ ներկայացուցիչների (ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյան, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի փոխտնօրեն Արամ Հակոբյան, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյան, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյան), Հայաստանում Եվրոմիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի փորձագետի(Շարլոթ Վանեմա) օգնությամբ մենք հավաքեցինք հստակ հղում պարունակող փազլ: Շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները, միանալով մեր ակցիային, իրենց պատրաստակամությունն են հայտնում ապահովել բուժման անընդհատ հասանելիությունը ՀՀ-ում: Ինչպես գիտեք, ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը, բուժումը, դեղերի տրամադրումը իրականացվում է անվճար՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջոցներով և ՀՀ կառավարության աջակցությամբ: Սակայն, 2021 թ.-ից Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորումը կդադարեցվի, և վերոհիշյալ ծառայությունների ամբողջական փաթեթը պետք է տրամադրվի հիվանդներին ՀՀ բյուջեի հաշվին: Արդեն իսկ հանրությանը իրազեկելու, անցումային փուլի դժվարությունների հաղթահարման առումով էլ նպատակային փազլի վրա շեշտադրված էր հետևյալ հարցադրումը՝ ՄԻԱՎ վարակի  բուժման ապահովման հարցում պետության ներդրումը կարևորվում է այսօր, վաղը… 2021 ?

Ակցիայի շրջանակում մյուս հատկանշական և իրազեկոց միջոցառումը խորհրդանշական ՔՎԻԼԹ-ից հատվածների առանձնացումն էր (կտորներից կարված գորգ, որի յուրաքանչյուր հատվածը խորհրդանշում է ՁԻԱՀ-ից մահացած մեկ անձի): Պետական ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին, որը կապահովի բուժման անխափան տրամադրումը, կնպաստի ՁԻԱՀ-ից մահվան դեպքերի նվազեցմանը: Այդ էր պատճառը, որ պետական սեկտորի ներկայացուցիչներին նաև առաջարկվեց մի կտոր քանդել Քվիլթից՝ ի հավաստիացում բուժման անընդհատության ապահովման և մահվան դեպքերի նվազման: Մենք պատրաստել էինք երկու պաստառ՝ հանրության մեջ շրջանառվող թյուր կարծրատիպերի վերանայման և ստույգ ինֆորմացիա տարածելու նկատառումով: Դրանցից մեկում առանձնացված էր բազմապիսի հակասական արտահայտություններ ՄԻԱՎ-ի մասին, իսկ մյուսում ամրագրված էին ՄԻԱՎ-ի վերաբերյալ ճիշտ և քննության չենթարկող հասկացություններ: Ակցիայի ակտիվիստների ուղղորդմամբ անցորդները ծանոթացան երկու պաստառների բովանդակությանը, որից հետո նրանց տրվեց մի կարճ հարց.

-Դուք, ընկերություն կանե՞ք ՄԻԱՎ-ով ապրող անձի հետ:

Ողջունելի էր այն փաստը, որ անցորդների դոմինանտ հատվածը դրական էին պատասխանում հարցադրմանը, և ի հավաստում իրենց դիրքորոշման, ՄԻԱՎ-ի խորհրդանիշ հանդիսացող ԿԱՐՄԻՐ ժապավեն էին փակցնում կտավին: 

Անցորդների շրջանում նաև անցկացվեց ինտերակտիվ վիկտորինա, և ճիշտ պատասխանների դեպքում նրանց հանձնվեց մոմեր՝ ՄԻԱՎ-ի մասին իրազեկող հաղորդագրություններով: Միջոցառման ընթացքում կիրառված բոլոր դիդակտիկ, իրազեկող և խորհրդանշական նյութերը պատրաստվել էին ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց անմիջական մասնակցությամբ: Հիրավի այս անգամ ևս, ՄԵՆՔ՝ մեր գործողություններով, ներդրում ունեցանք ՄԻԱՎ-ի կանխարգելման, հանրության իրազեկման բարձրացման և վարակի տարածման կանխման հարցերում:

Հ.Գ.

Ակցիային մասնակցելու նկատառումով հրավերներ էր ուղարկվել ՀՀ կառավարությանը, ՀՀ-ում գործող միաջազգային և տեղական կառույցներին և ՀԿ-ներին, ՀՀ-ում դիվանագիտական ծառայություն իրականացոնղ անձանց, ԲՈՒՀ-երի ղեկավարներին:

Սակայնիրենց աջակցությունը միջոցառմանը հայտնեցին միայն ԱՄՆի, Գերմանիայի, ՇվեդիայիՉեխիայի և Ֆրանսիայի դեսպանությունները:

Միջոցառման լուսանկարները գտեք այստեղ >>>>>>

Միջոցառման մասին ԶԼՄ-ների անդրադարձը գտեք ստորև՝

www.med.news.am www.aravot.am www.tomsarkgh.am www.armenpress.am

www.aroxjblog.am www.med.news.am www.panorama.am www.7or.am

www.eecaac2018.org www.moh.am www.evensi.com www.globnews.am

www.nt.am www.panarmenian.net www.nt.am www.armenpress.am

www.henaran.am www.orer.am www.globnews.am armtimes.com

www.newsin.am

Կիսվել

Back to Նորություններ