Գնառաջարկի տրամադրում
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2018թ.-ի հուլիսի 28-ին, Հեպատիտների համաշխարհային օրվա միջոցառումների համատեքստում, ՀՀ 400 քաղաքացիների շրջանում անցկացնելու է Հեպատիտ B-ի և C-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն:
Սույն նկատառումով ՀԿ-ին անհրաժեշտ են թեստավորման փաթեթների ձեռքբերում ըստ ներքոնշյալ չափորոշիչների:
N | Թեստ-հավաքածուներ և բժշկական նշանակության ապրանքներ | Տեխնիկական բնութագիր | Չափման միավոր | Քանակ |
1 | իմունաքրոմատոգրաֆիկ արագ թեստ հեպատիտ C-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների (HCV Ab) հայտնաբերման համար | Նախատեսված է ամբողջական արյան մեջ հեպատիտ C-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների HCV Ab հայտնաբերման համար` արագ մեթոդով: Կիրառվող ռեկոմբինանտ հակածինները՝ Core, NS3, NS4, NS5: ISO13485 որակի վկայականի առկայություն: Արտոնագրված Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից: Պիտանելիության ժամկետի առնվազն 75%-ի առկայություն մատակարարման պահին: Թեստի տեսակը՝ կասետային (Cassette): Հետազոտության համար անհրաժեշտ ժամանակը՝ առավելագույնը 20 րոպե: Զգայունությունը՝ 100%: Սպեցիֆիկությունը՝ նվազագույնը 99,4%: |
հատ | 400 |
2 | իմունաքրոմատոգրաֆիկ արագ թեստ հեպատիտի B-ի հակածնի (HBs Ag) հայտնաբերման համար | Նախատեսված է ամբողջական արյան մեջ հեպատիտ B-ի վիրուսի մակերեսային հակածնի (HBsAg) հայտնաբերման համար`արագ մեթոդով: ISO13485 որակի վկայականի առկայություն: Պիտանելիության ժամկետի առնվազն 75%-ի առկայություն մատակարարման պահին: Թեստի տեսակը՝ կասետային (Cassette): Հետազոտության համար անհրաժեշտ ժամանակը՝ առավելագույնը 20 րոպե: Զգայունությունը 100%: Սպեցիֆիկությունը 100%: |
հատ | 400 |
Կազմակերպություններն իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի հուլիսի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:
Գնումը կիրականացվի «Gilead Science» դեղագործական ընկերության ֆինանսավորմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ
ՀՀ, ք. Երևան 0031, Բաշինջաղյան 133
ppan777@gmail.com
Leave a Reply