Մի ընդհատիր բուժումդ

Back to Նորություններ

Մի ընդհատիր բուժումդ

Կազմակերպության համայնքային մոնիթորինգի մասնագետները, ՏԲ կաբինետի բժշկուհու ուղորդմամբ և հորդորով, հանդիպում են  ՏԲ-ով հիվանդ 2 եղբայրների հետ: Հանդիպման ժամանակ եղբայրները արդեն իսկ հաղթահարել էին բուժման ստացիոնար հատվածը, ուր բուժումը ընթացել էր բազմադեղակայուն ԲԿ+ տուբերկուլոզի դեմ: ՏԲ կենտրոնից երկուսն էլ դուրս էին գրվել ԲԿ- ախտորոշմամբ և տեղափոխվել ամբուլատոր բուժման: Մարզային բժշկուհու անհանգստությունը հիվանդների խախտումներով և անկանոն դեղորայք ընդունելու առնչությամբ էր, որի պատճառով էլ բժշկուհին դիմել էր ՀԿ-ի մասնագետների օգնությանը: Եղբայրները հրաժարվել են դեղեր խմելու համար ամեն օր այցելել ՏԲ կաբինետ՝ պատճառաբանելով աշխատանքի վաղ սկսելու հանգամանքը: Սույն խնդրի առումով ՀԿ-ի մասնագետների արագ արձագանքը չուշացավ, քանի որ եղբայրները աշխատում էին սննդի համակարգում և անփույթ գործելաոճը կարող էր հասարակության համար ևս լինել վտանգավոր: Տարածքային բժշկուհու ներկայությամբ ՀԿ-ի մասնագետները եղբայրների հետ անցկացրին խորհրդատվություն և համաձայնության գալով որոշվեց կրկնել հետազոտությունների շարքը: Չնայած դեղերի խախտումներով ընդունելուն, եղբայրների հետազոտության պատասխանները հուսադրող էին, ինչի արդյունքում նրանք շարունակեցին ամբուլատոր բուժման կուրսը: ՀԿ-ի մասնագետների դրդմամբ հետազոտություն անցավ նաև եղբայրներից մեկի հղի կինը, ով տեղյակ չէր ամուսնու հիվանդության մասին և որևէ կանխարգելիչ վարք երբևէ չէր ցուցաբերել: Այժմ ՀԿ-ի աշխատակիցների ամենօրյա հսկողությամբ ևս եղբայրները ամեն օր այցելում են տարածքային ՏԲ կաբինետ, ընդունում դեղորայքը և շարունակում բուժման կուրսը: Կոնտակտավոր անձ հանդիսացող հղի կնոջ հետազոտության արդյունքները բացասական էին և նա արդեն ծննդաբերել է, իսկ մանկաբուժ-բժիշկն էլ  իր հերթին զգուշացված է փոքրիկին ԲՑԺ պատվաստում չանելու մասին:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ