Նորություններ

Մրցույթի հայտարարություն

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում սոցիալական հոլովակներ նկարահանող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա փորձ, կարող են տեխնիկական և բովանդակային առումով բավարարել առաջադրված խնդիրները: Առաջադրվող խնդիրներ սոցիալական հոլովակների քանակը-2, տևողությունը-1,5 րոպե յուրաքանչյուրը, բովանդակային առումով սոցիալական հոլովակները ուղղված պետք է լինեն տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը և տուբերկուլոզով հիվանդների նկատամամբ խարանի և խտրականության նվազեցմանը հոլովակների նկարահանումներում հայտնի մարդկանց ներգրավումը խրախուսվում է: Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, [...]

Կարդալ ավելին...

Հեպատիտ C-ի բուժումը հասանելի է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ևս

  Այս օրերին լրատվամիջոցներով և մամուլով շրջանառվում է ՀՀ-ում Հեպատիտ Ց վարակի բուժման գործընթացի փուլերը: ՀՀ ԱՆ-ը 2017թ.-ի մայիսից սկսեց Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերած 3000 տուփ «Սովալդի» դեղամիջոցով բուժման գործընթացի կազմակերպումը 1000 անձանց շրջանում: Նշենք, որ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն հետևել է դեպքերի զարգացմանը և անմիջական կապ պահել ոլորտի շահառուների հետ: ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր  ՀԿ-ի անմիջական շահառուներն են, մտավախություն էին հայտնում, որ իրենց հասանելի չի լինելի բուժումը, իսկ եթե նույնիսկ հասանելի լինի, ապա միայն լյարդի ցիրոզ չունեցողներին: Ուրախությամբ [...]

Կարդալ ավելին...

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի հաշվետվություն

Մայիսի 22-ին ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում կայացավ «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» ծրագրի ամփոփումը: Ծրագիրը իրականացվել էր 2016 թվականին, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ, TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի անձնակազմը (նախագծի իրականացման պատասխանատուներ) մանրամասն ներկայացրեց ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլը, քանակական առումով վերծանված հետազոտությունները, ստացված արդյունքները, գրանցված խոչընդոտները և շարունակականության հնարավորությունները: Հրավիրված անձինք, ովքեր ներկայացնում էին ՀՀ առողջապահության նախարարությունը,  Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ), Տուբերկուլոզի Դեմ Պայքարի Ազգային Կենտրոնը, ՀՀ [...]

Կարդալ ավելին...

Մայիսի երրորդ կիրակի օրը աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը

2017թ.-ի մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային International AIDS Candlelight Memorial կազմակերպության նախաձեռնությանը, Հյուսիսային պողոտայում կազմակերպեց և իրականացրեց նպատակային ակցիա՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Նմանատիպ ակցիա ՀԿ-ն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացնում է արդեն տասը և ավելի տարիներ: Ակցիայի ընթացքում, Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական կլինիկայում, բժիշկների օգնությամբ ան­ցորդներին հնարավորություն տրվեց ստանալ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վություն, արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Այս միջոցառումը նպատակ ուներ [...]

Կարդալ ավելին...

ՀՀ-ում կներդրվի Life4me+ հավելվածը

Մայիսի 17-ից 20-ը ՀՀ-ում էր գտնվում Life4me+ HIV/AIDS  (www.life4me.plus) հավելվածի սեփականատեր Ալեքս Շնեյդերը: Այցի նպատակը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժող անձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի ներկայացումն է ՀՀ Առողջապահության ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությանը, բժիշկներին, ադմինիստրատիվ անձնակազմին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և շահագործման աշխատանքների պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպումների ժամանակ Ալեքս Շնեյդերը մանրամասն ներկայացրեց հավելվածի առաձնահատկությունները, բժիշկ-հիվանդ ինտերակտիվ առցանց կապի ստեղծման հնարավորությունները, հիվանդների տվյալների թվային բազայի պահպանման և գաղտնիության ապահովման երաշխիքները: Հավելվածը հնարավորություն է տալիս հիվանդներին ուղարկել հիշեցումներ դեղերի ընդունման, մոտակա  հետազոտության ժամկետների մասին, ինչպես նաև [...]

Կարդալ ավելին...

Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում

Մայիսի 6-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ղեկավար և նույն ՀԿ-ի հասարակաիրավական սեկտորի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի և Վարակիչ հիվանդությունների և վարակաբանության բաժանմունքի բաժնի պետ Ռոմելա Աբովյանի հետ: Հանդիպման առանցքային հարցերից էր հեպատիտ C-ի բուժման դեղորայքի հասանելիության ապահովումը: Ըստ մայիսի 5-ի ՀՀ ԱՆ պաշտոնական տեղեկագրի` սույն հիվանդության բուժման համար Վրաստանի կառավարությունը ՀՀ-ին նվիրաբերել է «Սովալդի» դեղը, որով հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ կստանա անվճար բուժում: Այստեղ խնդրահարույց է դառնում [...]

Կարդալ ավելին...

Ադվոկացիան լուծում է

«Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ն «Գիլիադ Սայնս» կազմակերպության անշահախնդիր դրամաշնորհի շրջանակներում 2017թ.-ի ապրիլ ամսին իրականացրեց  2 մոդուլ ձևաչափով 7-օրյա դասընթացներ՝ «Ադվոկացիան լուծում է» նախագրով: Նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ, տուբերկուլոզի, հեպատիտների բնագավառում բանիմաց, խնդիրներ առաջադրող, իրավական առումով տեղեկացված, նախաձեռնող թիմի ստեղծումն էր, որը ՀԿ-ի հետ համատեղ, նշված հիվանդությունների շրջանակներում, կիրականացնի ադվոկացիոն գործունեություն (հանդիպումներ ոլորտը կարգավորող ներկայացուցիչների հետ, թիրախային համայնքի խնդիրների մասին բարձրաձայնում, դեղերի հասանելիության անընդհատ ապահովում… ), կմասնակցի ակցիաներին, կունենա խնդիրների կարգավորման ուղիներ առաջադրելու  հմտություններ և գործիքներ :Դասընթացների թեմատիկան, ձևաչափը, մեթոդիկան [...]

Կարդալ ավելին...

Հեպատիտներ.մտածիր կրկին

2014թ.-ի հուլիսի 29-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի անդամ կազմակերպությունները և աջակիցները Համաշխարհային Հեպատիտ Ալյանսի հետ համատեղ իրականացրեցին «Կրկին մտածիր» խորագրով ակցիա՝ նվիրված Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառման մասնակիցները հավաքվել էին Առողջապահության նախարարության դիմաց: Հատկանշական է, որ միաժամանակ մամլո ասուլիս էր ընթանում Մեդիա ակումբում, որտեղից ուղիղ միացում կար նախարարության դիմաց հավաքված ակցիայի մասնակիցների հետ։ Ասուլիսին ներկա էին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, «Հայկական լյարդաբանական ասոցիացիայի» նախագահ Հասմիկ Ղազինյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը, հեպատիտով [...]

Կարդալ ավելին...

Սա հեպատիտն է. իմացի’ր այն

Հուլիսի 24-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի անդամ կազմակերպությունները և աջակիցները, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բուժման պատրաստակամության միջազգային կոալիցիայի աջակցությամբ, իրականացրեցին միջոցառում` նվիրված Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառման մասնակիցները երթով այցելեցին «Հոֆֆման-Լյա Ռոշե» ՍՊԸ Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ, որտեղ ներկայացրեցին պահանջ` վերանայելու Հեպատիտ C-ի բուժման դեղամիջոցի նկատմամբ գնային քաղաքականությունը: Այնուհետև երթի մասնակիցները ուղևորվել են Առողջապահության նախարարություն` նամակ հանձնել նախարարին, որտեղ արտացոլված էր Հեպատիտներ ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջարկված լուծումներ: Երթը ավարտվեց «Հենարան» ակումբում կազմակերպված մամլո ասուլիսով: Ասուլիսի ժամանակ «Դրական մարդկանց [...]

Կարդալ ավելին...