ՏԲ շահառուների շրջանում hամայնքահեն նպատակային դասընթացի անցկացում
2018թ-ի փետրվարի 27-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացավ ՏԲ համայնքի կարողություններին ուղղված դասընթացի անցկացումը։ ՀՀ-ում ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացված նպատակային դասընթացը ուներ որոշակի 2 ուղղվածություն․ ՏԲ հիվանդության առումով գիտելիքների ավելացում, բուժման հետևողականության պահպանում, դրա պահպանման գործոններ, ձևեր, հետևանքներ, դեղերի ընդունման պարտաճանաչության կարևորություն, հիվանդների հետ աշխատանք ՏԲ ոլորտում մշտադիտարկման և գնահատման գործիքների, ուղեցույցների մշակում ու ներդրում Դասընթացին հրավիրված ՏԲ ոլորտում հիմնական գործունեություն ծավալող 2 կառույցների փորձագետներ Մարգարիտ Զալիբեկյանը (Բժիշկներ առանց սահմանների ֆրանսիական առաքելություն), Անուշ Խաչատրյանը (Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն [...]