Հեպատիտ C-ի բուժումը հասանելի է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ևս

Back to Նորություններ

Հեպատիտ C-ի բուժումը հասանելի է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ևս

 

Այս օրերին լրատվամիջոցներով և մամուլով շրջանառվում է ՀՀ-ում Հեպատիտ Ց վարակի բուժման գործընթացի փուլերը: ՀՀ ԱՆ-ը 2017թ.-ի մայիսից սկսեց Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերած 3000 տուփ «Սովալդի» դեղամիջոցով բուժման գործընթացի կազմակերպումը 1000 անձանց շրջանում: Նշենք, որ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն հետևել է դեպքերի զարգացմանը և անմիջական կապ պահել ոլորտի շահառուների հետ: ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր  ՀԿ-ի անմիջական շահառուներն են, մտավախություն էին հայտնում, որ իրենց հասանելի չի լինելի բուժումը, իսկ եթե նույնիսկ հասանելի լինի, ապա միայն լյարդի ցիրոզ չունեցողներին:

Ուրախությամբ հայտնում ենք, որ այս իրավիճակը ստացել է իր հանգուցալուծումը և մարդիկ ստանում են այդքան սպասված բուժումը:

Առանձնացնենք, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկների անմիջական վերահսկողությամբ ցուցակագրվել են ՄԻԱՎ/հեպատիտ Ց համավարակով ապրող մարդիկ, ովքեր անցել են անհրաժեշտ հետազոտություններ (լյարդի ախտահարվածության աստիճանի և գենոտիպի որոշում) և համաձայնվել են իրենց միջոցներով ձեռք բերել բուժման համար անհրաժեշտ «Ռիբավիրին» և «Դակլատասվիր» դեղամիջոցները ևս՝ կախված բուժման սխեմայից:

Այսպիսով, 2017թ.-ի հունիսի 9-ից մեկնարկեց նաև ՄԻԱՎ/հեպատիտՑ համավարակով հիվանդների բուժուման գործընթացը ևս: Ակնկալում ենք, որ այն կլինի շարունակական: Մենք հետևողական կլինենք գործընթացի անխափան իրականացմանը, և որոշակի քայլեր կձեռնարկենք, որպեսզի ՀՀ-ում հեպատիտ Ց-ի բուժումը հասանելի և մատչելի լինի բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:

Կիսվել

Back to Նորություններ